Կառավարությունը պետք է բաց լինի, այլ ոչ թե՝ նիստը

Օրենքի նախագիծը, որով նախատեսվում է առաջիկայում կառավարության նիստերը դռնփակ անցկացնել, երեկ ինչպես մասնագիտական, այնպես էլ հասարակական, նաեւ քաղաքական շրջանակներում աշխույժ արձագանքների առիթ տվեց: Նշենք, որ ներկայումս կառավարության նիստերը ուղիղ հեռարձակվում են։ Լրագրողները, հանրությունը, ցանկացած ոք կարող է կառավարության նիստերի ընթացքին հետեւել ուղիղ հեռարձակմամբ: Ներկայացված օրինագծով առաջարկվում է, որ կառավարության նիստերը դռնփակ անցկացվեն: Այսինքն՝ եթե նախագիծն ընդունվի, կառավարության նիստերն այլեւս ուղիղ չեն հեռարձակվի: Հաջորդած արձագանքներում հիմնականում մտահոգություն էր արտահայտվում, թե սա հետքայլ է կառավարության աշխատանքի թափանցիկության, հաշվետվողականության ապահովման տեսանկյունից, ժողովրդավարական սկզբունքներից եւ այդպես շարունակ: Մենք, ճիշտն ասած, այլ տեսակետ ունենք այս հարցում, իսկ ներկայացված մտահոգությունները, մանավանդ թափանցիկությունից կամ հաշվետվողականությունից խուսափելու վերաբերյալ գնահատականները չափազանցված են թվում: Բայց, նախ, տեսնենք, թե կառավարության ներկայացուցիչը, տվյալ դեպքում՝ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ինչպես է հիմնավորում ներկայացված մոտեցումը: Կառավարության երեկվա նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում (այս ընթացակարգային պահը պարզապես արձանագրենք, քիչ անց՝ հատուկ ընդգծելու համար) խնդրո առարկա «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի նախագծի ու մտահոգություններ հարուցած դրույթի վերաբերյալ նա մասնավորապես նկատեց. «Եթե դուք ընտանիքում ձեր տիկնոջ հետ վիճեք, դա մի բան է, իսկ եթե ներկա լինի երրորդ անձը, անմիջապես ձեր վեճը կստանա այլ երանգ: Դուք ստիպված հաշվի կառնեք երրորդ անձի ներկայությունը: Ձեր բանավեճը կամ ձեր փաստարկները ներկայացնելիս, բնականաբար, հաշվի կառնեք այլ անձանց ներկայությունը»: Ասել կուզի, նիստի ընթացքում կառավարության անդամները պետք է, կամ ցանկալի է, որ ավելի անկաշկանդ լինեն, իսկ յուրօրինակ «տեսահսկողությունն» ամեն դեպքում լարվելու առիթ է տալիս: Ավելին՝ Դավիթ Հարությունյանը նշեց, որ ուսումնասիրել են այլ երկրների փորձը եւ արձանագրել, որ աշխարհում չկան երկրներ, որոնց կառավարության նիստերն ամբողջովին հեռարձարկվում են: Այսինքն՝ Հայաստանն այս հարցում բացառություն է: Դ.Հարությունյանն այդպես էլ նշեց. «Մենք բացառություն ենք, որտեղ կառավարության նիստերը բաց են եւ դրանց մասնակցում են մեծ թվով անձինք, որ կառավարության անդամ չեն, ինչը ունենում է բացասական հետեւանքներ»: Արդարադատության նախարարի խոսքով՝ դռնփակ նիստերը հնարավորություն են տալիս ավելի անկեղծ ու քննադատական հայացք ուղղել կառավարության անդամների առաջարկներին, ի լրումն՝ իրականում բուռն քննարկումներ ծավալվում են կառավարության՝ ուղիղ հեռարձակված նիստերից դուրս: Ինչ վերաբերում է թափանցիկության սկզբունքին, ապա դռնփակ նիստեր անցկացնելը, ինչպես նշեց արդարադատության նախարարը, չի նշանակում, որ կառավարության գործունեությունը չպետք է լինի թափանցիկ: Նախագծում ամրագրված է, որ վարչապետի պարտականությունն է ապահովել կառավարության նիստերի թափանցիկությունը հանրության համար. «Երբ հարցերը քննարկվում են, ապա կառավարության անդամները պետք է հնարավորինս այդ քննարկմանն ակտիվ մասնակցեն: Այսօր, երբ այդ հարցերը քննարկվում են կառավարության նիստից դուրս, ստացվում է, որ կառավարության ոչ բոլոր անդամներն են մասնակցում այդ քննարկումներին: Այնպես որ, դռնփակ նիստերը թույլ են տալիս ժողովրդավարություն ապահովել կառավարության նիստի ներսում»: Դե ինչ, նախարարի փաստարկներն ու հիմնավորումներն ընկալելի են: Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am