Նախագծեր, որոնք բացում են վարագույրը, և պարզ է, թե վարչապետի խնդրի լուծման որ տարբերակին են հակված

Որոշակի դադարից հետո, որ հիմնականում պայմանավորված էր հանրապետության չորրորդ նախագահի հնարավոր թեկնածուի շուրջ սպասումներով և քննարկումներով, հանրության ուշադրությունը կրկին ու կրկին սևեռվել է գլխավոր ինտրիգի՝ ՀՀ ապագա վարչապետի թեկնածուի վրա։ Փորձագիտական շրջանակները դեռ ամիսներ առաջ կանխատեսում էին, որ ապրիլին մոտ տեղի են ունենալու այնպիսի գործընթացներ, այդ թվում՝ կոնկրետ օրենսդրական փոփոխություններ կամ կառավարության որոշումների ընդունումներ, որոնք որոշակիորեն բացելու են վարագույրը, և պարզ է դառնալու, թե քաղաքական վերնախավը (ավելի շուտ՝ ՀՀ գործող նախագահի մերձավոր շրջապատը, որը ստացել է «պոլիտբյուրո» բազմանշանակ անվանումը), ի վերջո, նոր վարչապետի խնդրի լուծման որ տարբերակին է հակված։ Թերևս, մենք արդեն քաղաքական զարգացումների հենց այդ փուլի մեկնարկի ականատեսն ենք։ Կառավարության կողմից «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի, հետո նաև՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրինագծի ընդունումից հետո շատերի մեջ հեշտ տրամաբանվող համոզմունք առաջացավ, որ Սերժ Սարգսյանը և որոշումներ ընդունող «պոլիտբյուրոն» կարծես թե վարչապետի վերաբերյալ քաղաքական որոշում արդեն իսկ կայացրել են։ Բայց մի բան է որոշելը, այլ բան է այն կյանքի կոչելը։ Ինչևէ, որպես հիմնական փաստարկ ընդունվում է այն հանգամանքը, որ ներմուծվել է առաջին փոխվարչապետի պաշտոն, որը Սահմանադրությամբ ամրագրված չէր, և ինչպես պարզվում է, առաջին փոխվարչապետի պաշտոնը ստեղծելու համար նույնիսկ սահմանադրական փոփոխություն պետք չէ անել, բավական է միայն օրենսդրական փոփոխման միջամտությունը։ Սա շատերի մեջ տպավորություն է ստեղծում, թե արդեն որոշված է, որ հենց Սերժ Սարգսյանն է ստանձնում վարչապետի պաշտոնը, իսկ առաջին փոխվարչապետի աթոռը առաջարկվելու է գործող վարչապետ Կարեն Կարապետյանին։ Այս առումով գրեթե բոլոր շահագրգիռ շրջանակները վերջին օրերին որպես կարևոր ակնարկ, կարևոր հաղորդագրություն կամ, ինչպես ասում են, «մեսիջ», տրամաբանված էին ընկալել Սերժ Սարգսյանի այցը Ֆրանսիա և Կարեն Կարապետյանի մասնակցությունը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին։ Շեշտը, բնականաբար, դրվում էր նկատելի և աննկատ նրբությունների վրա։ Ֆրանսիան ավանդաբար համարվում է Եվրամիության կողմից Հայաստանի համակարգողը, մեզ մոտ «հարց լուծողը», և որ Ֆրանսիան որոշ նկրտումներ ունի ՀՀ ղեկավարի նշանակման հարցում։ Այս տեսակետից շատերին հետաքրքրում էր, թե եվրոպական այս երկրում ինչպես կընդունեն Սերժ Սարգսյանին, ինչ կհասկացնեն ու գուցե կհասկանան, և ինչ արձագանքներ կլինեն։ Այս տեսակետից այցը բավականին ուշագրավ էր, և արտաքինից կարծես ընթացավ Սերժ Սարգսյանի համար շատ բարենպաստ մթնոլորտում։ Գերամբիցիոզ և Եվրոպայի առաջնորդի նկրտումներ ունեցող Էմանուել Մակրոնը գոնե հրապարակայնորեն բավականին ջերմ էր վերաբերվում Սերժ Սարգսյանին, անգամ ոչ ֆորմալ ժեստերով էր ընդունում ու ճանապարհում Հայաստանի ղեկավարին։ Այսպիսով նա ցույց էր տալիս, որ կոնկրետ մարդու նկատմամբ որևէ խնդիր չկա, իսկ քաղաքական առումով էլ Ֆրանսիան կարծես թե անհաղթահարելի խնդիրներ առանձնապես չի տեսնում, թեև ըստ էության, երիտասարդ նախագահ Մակրոնի շուրթերից հնչող հայտարարություններն ակնարկում էին, որ Ֆրանսիայի նախագահն ավելի խիզախ քայլեր է ակնկալում ՀՀ ղեկավարներից, ավելի կտրուկ ու խիզախ քայլեր հատկապես Արցախի հարցում։ Բայց ամեն դեպքում թեպետ պետական քարոզչամեքենան ամեն ինչ արեց, որպեսզի համարվի, որ Սերժ Սարգսյանի ֆրանսիական շրջագայությունը բավականին բարենպաստ էր, սակայն նկատելի էր նաև այն փաստը, որ սովորաբար նման դեպքերում եվրոպական մամուլում արձանագրվող տեղեկատվական որոշակի արտահոսքեր, որոնք հաստատում կամ ժխտում են հայաստանյան այս կամ այն պաշտոնյայի հնարավորությունները, չեղան։ Այս անգամ մամուլի արձագանքներն ավելի քան զուսպ էին։   Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am