Սահակաշվիլու կերպարը խորապես անտանելի է մեր իշխանական վերնախավի համար

Հայկական ժամանակ օրաթերթը գրում է.Դժվար է հստակ ասել, թե ինչու միանգամից երկու կազմակերպություններ որոշեցին հրաժարվել այս գրքի շնորհանդեսը իրենց մոտ անցկացնելուց։ Այնպիսի մանրամասն ու սպառիչ պարզաբանումներ, որոնք կցրեին կասկածները, թե սա «վերեւից» իջեցված հրահանգ է, չեն ներկայացվել։ Ավելին։ «Նոյյան տապանի» ֆեյսբուբյան էջում հունվարի 30-ին եղել է հայտարարություն, որ փետրվարի 7-ին ժամը 19-ին շնորհանդեսը տեղի կունենա։ Սակայն այդ հայտարարությունը հեռացվել է եւ այն պահպանվել է միայն «Google» որոնողական կայքի այսպես կոչված «քեշերում»։ Եվ ուրեմն, ո՞րն է խնդիրը։ Ինքը՝ Միխեիլ Սահակաշվիլին, տեղեկանալով, որ Չարենցի տուն- թանգարանը հրաժարվել է շնորհանդեսից, գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։ «Ցավոք, այստեղ ևս Մոսկվայի միջամտությունից խուսափել հնարավոր չի եղել։ Պարզապես հետաքրքիր է, որ Վրաստանում Ռուսաստանի գործակալները լուրեր են տարածում, որ ես էթնիկ հայ եմ, իսկ Հայաստանում պատմել են, որ ես «հակահայ» գործիչ եմ»,- գրել է նա։ «Նոյյան տապանի» հրաժարվելուն նա դեռ չի արձագանքել։ Արդյոք Ռուսաստանի միջամտությո՞ւնն է պատճառը։ Հաշվի առնելով հայ հանրության տարբեր շերտերի ու խավերի վրա ռուսական ազդեցության չափազանց բարձր մակարդակը, կարելի է այս պնդումը ընդունել։ Բայց սա այն դեպքերից է, երբ ռուսական միջամտությանը թերեւս հերթ չի հասել։ Սահակաշվիլու կերպարը խորապես անտանելի է մեր իշխանական վերնախավի համար։ Ընդամենը 12-13 տարի առաջ դառնալով Վրաստանի ղեկավար, Սահակաշվիլին կարողացավ արմատապես փոխել Վրաստանը։ Հաշված տարիների կամ նույնիսկ ամիսների ընթացքում այդ կաշառակերության, ամենաթողության, անպատժելիության ճիրաններից երկիրը դուրս ցատկեց։ Մինչև հիմքը փոխվեց ողջ իրավապահ համակարգը։ Բանը հասավ նրան, որ ձերբակալվում էին «գաիշնիկներին» մաղարիչ առաջարկող վարորդները։ Ու այդ ամենը իրականանում էր հենց մեր աչքի առաջ։ Տասնյակ եւ հարյուր հազարավոր հայաստանցիներ, որոնք պարբերաբար այցելում էին Վրաստան, իրենց աչքով էին տեսնում ու համոզվում, որ կարելի է շատ կարճ ժամանակում վերափոխել մի ամբողջ երկիր, վերացնել տասնյակ տարիների ընթացքում արմատացած ախտերը, փոխել հանրության հավաքական գիտակցությունը…։ Ու դա վարակիչ էր։ Եթե ուսումնասիրենք մեր ոչ հեռու անցյալը, ապա կհամոզվենք, որ Վրաստանի «ոտքի կանգնելու» այդ տարիներին, այսինքն՝ 2005-2008 թվականներին Հայաստանում բողոքի ակցիաները, հանրահավաքները, ընդդիմադիր քաղաքական ուժերի կոնսոլիդացիայի գործընթացները շատ ավելի տպավորիչ էին։ Ու դրանում, անկասկած, իր որոշակի դերը ուներ Վրաստանը։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am