Պակասող մի օղակ կա, առանց որի կարծես թե Արմեն Սարգսյանի նախագահացման շղթան ամբողջական չէ

Հրապարակ օրաթերթը գրում է.Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները ե՛ւ ներքին դաշտում, ե՛ւ արտաքին աշխարհում: Հայկական լրատվական դաշտը բավական լավ լուսաբանում է այդ հանդիպումները, նույնիսկ կատարելիք այցերի մասին է գրում: Առհասարակ, Արմեն Սարգսյանի մասով մամուլը, այսպես ասենք՝ «թեման միշտ տաք է պահում», հասարակության ուշադրությունն էլ նրա վրա է սեւեռված: Ու այս պահին առկա վերլուծությունների, մասնագիտական ու փորձագիտական կարծիքների եւ գնահատականների առատության մեջ, ամեն դեպքում, պակասող մի օղակ կա, առանց որի կարծես թե Արմեն Սարգսյանի նախագահացման շղթան ամբողջական չէ: Խոսքը, անշուշտ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին է, հակամարտություն, որը համարվում է մեր ժամանակների ամենաձգձգված եւ ամենավտանգավոր հակամարտություններից մեկը, որը թեժանալու դեպքում կարող է պայթեցնել ոչ միայն Հարավային Կովկասը: Իսկ աշխարհի մեծ քաղաքականության հիմնական խաղացողներին հիմա ամենաքիչը նման պայթյունն է պետք: Հետեւաբար պարզ է, որ այս հակամարտությունը լուծելու ժամանակն արդեն կարծես թե եկել է, եւ, ամենայն հավանականությամբ, գուցե այս տարում, գուցե սկսած այս տարվանից, առաջիկա տարիներին կլինեն գործընթացներ, որոնք կբերեն հակամարտության լուծմանը կամ լուծման հաջորդ հանգրվանին, ըստ Մադրիդյան սկզբունքների` ԼՂ միջանկյալ կարգավիճակին, խաղաղապահ ուժերի տեղակայմանը, սահմանների բացմանը եւ այլն: Ինքնին հասկանալի է, որ Հայաստանի գործող իշխանությունները, իբրեւ բանակցային գործընթացում ԼՂ շահերը ներկայացնողներ, այս սցենարի հարցում որեւէ առարկություն չունեն եւ համաձայնել են Մադրիդյան սկզբունքներին այս կամ այն խմբագրմամբ, ինչի մասին ամենատարբեր մակարդակներում պաշտոնական հայտարարություններ հնչել են եւ հնչում են: Խնդիրը կամ, այսպես ասած` «անհնազանդ դժվար երեխան» այս հարցում կարծես թե մնում է Բաքուն: Գոնե վերջին տարիների փորձառությունը ցույց տվեց, որ Բաքուն այնքան էլ ենթարկվող չէ Մոսկվայի կամքին եւ կարողանում է նաեւ «ատամներ ցույց տալ»՝ խաղարկելով իր ամենազորեղ խաղաքարտ նավթը: Իսկ ադրբեջանական նավթի խաղաքարտն արդեն Բաքվի դեմ կարող է օգտագործել միայն ու միայն այն կազմակերպությունը, որն ըստ էության տնօրինում է այդ նավթի հետ կապված գրեթե ամեն ինչ. խոսքը բրիտանական BP-ի մասին է: Ու այս դեպքում որեւէ մեկի համար գաղտնիք բացած չենք լինի, եթե ասենք, թե ԼՂ հակամարտության գոտում հրադադարի հաստատման մեջ քիչ դերակատարություն չի ունեցել նաեւ այս վերազգային կորպորացիան: Մեկ անգամ չէ, որ վերազգային այս կորպորացիայի` Հարավային Կովկասի քաղաքական կլիմայի վրա ներազդման մասին խոսվել է: Արմեն Սարգսյանն այս դեպքում, իբրեւ արեւմտյան աշխարհի եւ բրիտանական վերնախավի մոտ «յուրային» համարվող մարդ, ամենահարմար թեկնածուն է, ով կարող է բալանսավորել ամեն բան եւ նույնիսկ, իբրեւ «անգլիայի թագուհու» լիազորություններն ունեցող նախագահ, անձնական կապերի եւ ազդեցության ներդրմամբ մասնակցել ղարաբաղյան կարգավորման գործընթացին: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am