Պավել Մանուկյանի ու Ժիրայր Սեֆիլյանի հուզիչ հանդիպումը դատարանում

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով նիստին այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան բերվեց նաև  «Սասնա ծռեր խմբի անդամ Պավել Մանուկյանը՝ցուցմունք տալու:Մինչ հարցաքննությանն անցնելը նրա պաշտպան Հրանտ Գեւորգյանը դատարանից հետաքրքրվեց, թե իր պաշտպանյալը ի՞նչ կարգավիճակով է հարցաքննվում այս դահլիճում: Դատարանը պարզաբանեց, որ Մանուկյանը հրավիրվել է դատարան սույն քրեական գործով հարցաքննվելու նպատակով: Նա դահլիճ  մտնելուն պես ողջագուրվեց ամբաստանյալներ Ներսես Պողոսյանի եւ Սասուն Կիրակոսյանի հետ: Պաշտպան Հրանտ Գեւորգյանն ասաց, որ նույն գործով ամբաստանյալը հարցաքննվելուց առաջ, եթե նա հարցաքննվում է մյուս ամբաստանյալներից առանձին, իրավունք ունի ծանոթանալու դատական քննության ընթացքում ձեռք բերված բոլոր նյութերի հետ մյուս ամբաստանյալների ցուցմունքներ հետ, նոր հնարավորություն ունենա պատասխանելու հարցերին: «Առաջին հերթին իմ պաշտպանը հստակ արտահայտվեց: Երկրորդ, դուք գիտեք իմ դիրքորոշումը, որ ես Հայաստանում դատարան չեմ տեսնում, եւ չի էլ լինելու, քանի այդ գերագույն գլխավոր չարիքը իշխանության գլխին է, բայց կպատասխանեմ պաշտպանների հարցերին, ոչ թե քո հարցին: Դուք տեղյակ եք, որ Սերժ էշ-էշ դուրս տվեց, քեզ էլ քցեց կրակի մեջ»,- Մանուկյանի այս հայտարարությունն ընդհատեց նախագահող դատավորը՝ կոչ անելով կոռեկտություն դրսեւորել: Նիստին ներկա չէին սույն գործով ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանը եւ Գեւորգ Սաֆարյանը, քանի որ նրանք նախորդ դատական նիստին հեռացվել էին դահլիճից, սակայն այսօր նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը բավարարեց պաշտպանների միջնորդությունը, եւ ամբաստանյալները վերադարձան նիստերի դահլիճ։Նիստերի դահլիճ մտնելուն պես Սեֆիլյանը եւ Մանուկյանը փորձեցին մոտենալ իրար, սակայն ոստիկանները խոչընդոտեցին։ Նախագահող դատավորը թույլ տվեց, որպեսզի նրանք ողջագուրվեն։

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am