Գեւորգ Կոստանյան. «Շատ մարդ է եղել դեպքի վայրում, բայց, երբ ծանոթանում ես տրված ցուցմունքների բովանդակությանը»…

Լրանում է 2008 թվականի մարտի 1-ի զոհերի 10-րդ տարելիցը։ Սակայն Մարտի 1-ի գործի շրջանակներում դեռ որեւէ շոշափելի բացահայտում չի եղել։ Նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ հանդիպման ժամանակ հավաստիացրել էր, որ «սայլը տեղից շարժվելու է», բացահայտումներ են լինելու։ «Հայկական ժամանակ»-ը նախկին դատախազից հետաքրքրվել է, թե ինչու՞ 10 տարի անց «սայլը տեղից չի շարժվել»։ – Զոհերի հարազատների հետ հանդիպման ժամանակ խոստացել էիք, որ սայլը տեղից շարժվելու է՝ այսինքն, ինչ-որ բան բացահայտվելու է: Եղա՞ն բացահայտումներ։  – Քրեական գործով հիմնականում երեք որոշումներ են կայացվում՝ որոշում առաջին, երբ կազմվում է մեղադրական եզրակացություն եւ գործը ուղարկվում է դատարան, երկրորդ՝ գործը կարճվում է, երրորդ՝ գործի վարույթը կասեցվում է։ Գործը դատարան ուղարկված չէ, գործը կասեցված չէ, եւ, բնականաբար, գործը կարճված չէ։ Եթե այս երեք որոշումներից որեւէ մեկը չկա, հետեւաբար, գործի քննությունը շարունակվում է, իսկ եթե գործի քննությունը շարունակվում է, դա նշանակում է, որ գործով դեռ բացահայտման ենթակա հանգամանքներ կան եւ այդ հանգամանքները բացահայտելուն ուղղված՝ ձեռնարկվում են քննչական, դատավարական բոլոր գործողությունները։ – Պարոն Կոստանյան, այնուամենայնիվ, ի՞նչն է խնդիրը կամ պատճառը, որ 10 տարի անց գործը չի բացահայտվում։ – Բարդը գործի, մասնակիցների ծավալն է, ժամանակը։ Ապացուցողական բազայի ձեւավորման մեջ հիմնական բարդությունն է ընդհանրապես գործի մեջ։ Շատ մարդ է եղել դեպքի վայրում, բայց, երբ ծանոթանում ես տրված ցուցմունքների բովանդակությանը՝ մահերի հանգամանքների պարզմանն ուղղված, շատ դժվար է։ Այս պահին չգիտեմ, ապացուցողական բազա կա, բայց հիմնականում բարդությունը դրանում է։   Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am