Կարող է այնպես ստացվել, որ ռուսաստանաբնակ հայ միլիարդատերերի համար Հայաստանում լուրջ ներդրումներ անելը փրկություն դառնա

«Կրեմլյան ցուցակի» հրապարակումը կարող է անգամ դրական լինել մեզ համար, եւ ահա թե ինչու։ Բանն այն է, որ Միացյալ Նահանգները ցանկանում են ծնկի բերել Ռուսաստանին եւ վերջապես կառուցել իրենց երազած միաբեւեռ աշխարհը, բայց այդ պատերազմում Միացյալ Նահանգների նպատակը ոչ թե Ռուսաստանի «արբանյակներին» նույնպես ոչնչացնելն է, այլ նրանց իր կողմը քաշելը կամ գոնե ռուսական ազդեցությունից «պոկելը»։ Համենայն դեպս Հայաստանի նկատմամբ ամերիկացիները հենց այդ քաղաքականությունն են իրականացնում։ Առայժմ՝ ոչ այնքան մեծ հաջողությամբ, բայց ամեն դեպքում՝ չեն հուսահատվում։ Իսկ Ռուսաստանից Հայաստանի կախվածության հարցում տնտեսական գործոնի դերը բավականին մեծ է։ Եվ ակնհայտ է, որ եթե Հայաստանը կարողանա տնտեսապես ոտքի կանգնել, Ռուսաստանից կախվածությունը կտրուկ կթուլանա։ Ոչ մասնավոր տրանսֆերտների վրա հույս կդնենք, ոչ էլ ռուսական «էժան զենքի» (եթե փող լինի՝ ուրիշ տեղից կգնենք)։ Ահա այս իրավիճակում կարող է այնպես ստացվել, որ ռուսաստանաբնակ հայ միլիարդատերերի համար Հայաստանում լուրջ ներդրումներ անելը փրկություն դառնա։ ԱՄՆ-ը կարող է, առաջնորդվելով սեփական շահերով, պարզապես «պատժամիջոցների ցուցակից» անաղմուկ դուրս բերել բոլոր այն մեծահարուստներին, ովքեր մեծ ներդրումներ կանեն Հայաստանում։ Խոսքն իսկապես մեծ ներդրումների մասին է, որոնք արմատական փոփոխությունների կհանգեցնեն, եւ ոչ թե «հայրենիքում ոտի տեղ ունենալու» համար ծախսվող մի քանի տասնյակ միլիոնի: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am