Հերթական վանդալիզմն ու սրբապղծությունը Երևանում. ննջեցյալների հարազատների հույսը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 2-ին, հերթական սրբապղծությունն ու վանդալիզմն է տեղի ունեցել Երևանում։ Վաղ առավոտյան Երևանի բնակչուհի՝ 52-ամյա Նանա Ասիկյանը, այցելելով Թոխմախում հուղարկավորված իր հարազատների շիրիմներին, հերթական անգամ մոր գերեզմանը հայտնաբերել է ոչ բարվոք վիճակում։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ն. Ասիկյանն ասում էր. «Հիվանդ մորաքույր ունենք՝ Ամալյա Ռոստոմյանը, ով պարբերաբար գալիս է գերեզմանոց ու սկսում է մորս շիրիմը փորել. շիրմաքարն է աղավաղում, նստարանը, խնկամանը, ծաղկամանը ջարդում։ Այս վերջին անգամ նա նույնիսկ խազերով վնասել էր շիրմաքարը։ Կատարվածի մասին դեռ այն ժամանակ տեղեկացրեցինք տարածքի ոստիկանությանը, որտեղից ժամանեցին ոստիկանները, սակայն բավարարվեցին միայն դեպքը արձանագրելով։ Թե՛ ես, թե՛ գերեզմանատան աշխատակիցները նշել ենք, թե ով է վանդալիզմի հեղինակը, սակայն, չգիտես ինչու, Էրեբունու ոստիկանությունն ու քննչական բաժինը մատը մատին չեն խփում։ Եթե առաջին դեպքի ժամանակ իրավական գնահատական տային խնդրին, ապա երկրորդ, երրորդ դեպքերը չէին կրկնվի։ Հիմա էլ ունեմ արդարացի մտավախություն, որ նա իրեն անպատիժ է զգում, ու չի բացառվում, որ հերթական անգամ կգա ու կպղծի մայրիկիս շիրիմը։ Մեր հույսը ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն է, ով կարող է իր հսկողության տակ պահել վանդալիզի այս դեպքը և կարճ ժամանակում խնդիրը կլուծվի։ Իսկ մեր պահանջը արդարացի է. թող այդ կինը հանգիստ թողնի հանգուցյալներին»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ գերեզմանոց էին այցելել նաև մորաքրոջ՝ Ա. Ռոստոմյանի հարևանները, ովքեր տեսախցիկի առջև հրաժարվեցին խոսել, սակայն ասում էին. «Պրոսպեկտում ենք ապրում, և մեր համար նա դառել է մի իսկական պատուհաս։ Փորձանք է դարձել հարևանների գլխին։ Ում ասես, կվիրավորի, ինչ ասես, կասի։ Տարիքը հարգելով՝ փորձում ենք գլուխ չդնենք հետը, բայց համբերությունն էլ սահման ունի։ Բաժակը, որ լցվում է, չգիտես՝ ինչ անես։ Ի՞նչ սպասես մի կնոջից, ով իր հարազատների շիրիմներն է պղծում։ Նման բան միայն հոգեպես անհավասարակշիռ մարդը կաներ, մեկ էլ թուրքը»։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այսօրվա սրբապղծության փաստով էլ հերթական անգամ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հարազատները հուսով են, որ սա հերթականը չի լինի. այս անգամ գոնե իրավական գնահատական կտան կատարվածին և վերջ կդրվի վանդալիզմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 157 անգամ
Լրահոս
Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am