«Գագիկ Ծառուկյան թագավորը» փոխվեց. Հեքիաթի հերոսն արդեն Արմեն Սարգսյանն է

«Իրատես» թերթը գրում է. «Հայաստանում Արմեն Սարգսյանի առաջին հարցազրույցից հետո հեքիաթը փոխվում է: Հայոց մեջ հեքիաթը երկար տարիներ` «Խելացի ես ու անգին ես, թագավոր ախպեր, Գագիկ Ծառուկյան» մոտիվներով էր: Գաղտնիք չէ, Ծառուկյանը, որ այդպես էլ չդարձավ քաղաքական գործիչ, իր իմիջը պահեց, քաղաքական լուրջ դիվիդենդներ շահեց, ասպարեզում մնաց հենց այդ հեքիաթի շնորհիվ. ժողովուրդը գորովանքով էր ընդունում իր երանքից դուրս եկած հասարակ «տղուն», որին բախտը ժպտացել էր` դարձնելով «թագավոր ախպեր», որն էլ չէր մոռանում իրեն ծնած ժողովրդին` բարեգործության էր «ենթարկում» նրան, խոսում էր նրա լեզվով, ժպտում` շեղ, վիզը թեքած, գրկում իրեն մոտեցող տատիկներին, բարձրացնում օդ և այդպե՜ս շարունակ: Հեքիաթն ավարտվեց: Համակարգը, որը լավ է հասկանում թե՛ հեքիաթներից, թե՛ դրանց թողած դրական ու բացասական ազդեցություններից, սահմանադրությունը փոխելուն զուգընթաց, անցավ նաև հեքիաթների փոփոխության: Ոչ միայն սեփական երկարակեցության, աշխարհաքաղաքական զարգացումների, առաջին հերթին` տրանսֆորմացիոն, աստրալ կոդերի ընկալման, այլև դրանց գործառնական նշանակությունը կարևորելու համար: Ու Արմեն Սարգսյանը, որը յուր «ոտներով» մաշել էր մեծ Ռուսիան, ծեր «Յուրոփն» ու աշխարհն ընդհանրապես, շատ լավ է հասկանում` հեքիաթի հերոսն արդեն ինքն է: Ու հեքիաթը միանգամից փոփոխելու հնարավորությունը խելամտորեն առկախեց (իրականում նա Սերժ Սարգսյանից նոյեմբերին էր նախագահ դառնալու առաջարկն ստացել ու համաձայնել), եկավ Հայաստան` «հանդիպելու» բոլորին, իբր հասկանալու` համաձա՞յն է ինքը, թե՞ ոչ: Ու քանի որ հեքիաթից բացի, կա նաև իրականություն, դառնանք նրա հարցազրույցի երկրորդ շերտին, որովհետև առաջին շերտում հարցազրույցը խիստ մշակված, հոյակապ մոնտաժված, բոլոր շեշտադրումներն ի հարկի անթեղված էին. Վազգենի «թեման» խիստ նրբագեղ փակված էր` Վազգենին «նվիրաբերած» զրահամեքենաների ասքով, էլ ավելի նրբագեղ էր նրա ենթագիտակցական կապը իմպրեսիոնիստներից Կլոդ Մոնեի հետ. մեծ կոլեկցիոներ Արմեն Սարգսյանն անվերջ Մոնեին էր հիշատակում. այո՛, Մոնեն իմպրեսիոնիստներից ամենաէսթետն էր, Վան Գոգի նման խելագար չէր` ականջը կտրեր, ուղարկեր սիրուհուն, հետո էլ ինքնասպանություն գործեր. նա կանոնիկ էր, ինչպես մեր հերոսը: Բայց Մոնեի հմայքը նաև այլ բանում է. նա, ինչպես Արմեն Սարգսյանի տիկին, հեքիաթագիր Նունե Սարգսյանը, Թեմզայի սիրահար էր (տե՛ս Մոնեի համանուն նկարը. գուցե մի օր ժամանակ գտնենք` ենթագիտակցական այս կապերն ու տիկին Նունեի հեքիաթները մեկնելու): Սակայն հարցազրույցի գագաթը Ռեյչելն էր՝ «Աստծո լույս» անունով Սարգսյանների ամերիկացի հարսը, որ կնքվել է հայոց եկեղեցում ու ստացել Լուսինե անունը: Իսկ դուք ասում եք` որդիները բրիտանացի են` կնոջ հարցազրույցում: Իր` Արմեն Սարգսյանի հարցազրույցում նրանք պատվավոր հայեր էին: Պարզվեց: Եվ այնուհանդերձ, հանուն անկեղծության ասենք` չստացվեց լավ կոկել-սոկել, հայերեն ասած` «լղոզել» որդիների ապաինտեգրացման ցավոտ գործընթացը: Խիստ անհաջող էր նաև ինքնուրույն ամեն ինչի հասնելու, կլանների չպատկանելու Արմեն Սարգսյանի պնդումը: Չէ, մենք հո չե՞նք ասում` արքայազն Չառլզն ու Անգլիայի թագուհին «կլան» են: Քավ լիցի: Բայց և նրբակենտրոն, աշխարհակենտրոն արքայական ընտանիքին հասնելու համար ահագին բաների միջով պետք էր անցնել, չէ՞: Այդ դաժան, իրապես դժվարին ճանապարհին մեր հեքիաթի հերոսը, փաստորեն, նույնպես «հեփի էնդ» է գրանցել: Երջանիկ ավարտ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am