Կանանց գաղութի պետի ընտանեկան բիզնեսն ու ահռելի ունեցվածքը/տեսաշար/

Հայկական ժամանակ օրաթերթը գրում է. ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանը պատկառելի ունեցվածքի տեր է: ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարգրի համաձայն Արսեն Աֆրիկյանն ունի 1 առանձնատուն, 1 բնակարան, հասարակական նշանակության 1 շինություն, ոչ բնակելի 1 տարածք, 6 հատ հողամաս: Որպես շարժական գույք նա հայտարարգրել է «Lexus LX» եւ «Ford Transit » տեսակի ավտոմքենաներ: Քրեակատարաողական հիմնարկի ղեկավարը հայտարարգրել է նաեւ 8 միլիոն դրամը գերազանցող կահույք: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Արսեն Աֆրիկյանը հայտարարգրել է 45 միլիոն դրամ, 125 հազար ԱՄՆ դոլար եւ 15 հազար եվրա: Որպես եկամուտ նա հայտարարգերլ է ընդամենը 2 միլիոն 595 հազար դրամ գումար: Իրավաբանական անձանց ռեգիստրի գրանցամատյանից տեղեկանում ենք, որ Արսեն Աֆրիկյանը 2012 թվականին հիմնադրել է «Աֆրիկյաններ պանդոկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: «Աֆրիկյանների պանդոկ» ՍՊԸ-ի հիմնադիրներ են համարվում Արմեն Աֆրիկյանն ու Վահրամ Պետրոսյանը: Վերջինները, սակայն, դադարեցրել են իրենց մասնակցությունը ընկերությունում: Ընկերության տնօրենը Անժելա Աֆրիկյանն է, որը Արսեն Աֆրիկյանի կինն է: Անժելա եւ Արսեն Աֆրիկյանները հաշվառված են նույն հասցերում՝ Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում: Երեւան քաղաքի Նաիրի Զարյան փողոցում գտնվող «Աֆրիկյանների» ռեստորանային համալիրը վերը նշված ընկերության միջոցով է կառավարվում: Ռեստորանն ունի հանդիսությունների մեծ սրահ: Այս ռեստորանի ծառայություններից օգտվում են նաեւ պետական կառույցները: Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը երկու անգամ ճաշկերույթ կազմակերպելու պայմանագիր է կնքել ՔԿՀ պետի կնոջ ղեկավարած ռեստորանի հետ: Ճաշկերույթներից մեկի հաշիվը կազմել է 92 հազար դրամ, մյուսը՝ 67 հազար դրամ: Երկու պայմանագրերն էլ կնքվել են 2017 թվակականին: Արսեն Աֆրիկյանը 2010 թվականին հիմնադրել է նաեւ «Մաֆ ֆուդ» ընկերությունը, իսկ հիմնադիրներից մյուսը ոմն Արամ Մնացականյան է: Աֆրիկյանի կինը այս ընկերության հետ էլ կապ ունի, սակայն թե կոնկրետ ինչ առնչություն ունի եւ ընկերության միջոցով ի՞նչ գործունեություն է իրականացվում՝ մեզ չհաջողվեց պարզել: 2017 թվականի հունիսին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանը ազատվել էր պաշտոնից եւ նշանակվել «Աբովյան» ՔԿՀ-ի (կանանց գաղութ) ղեկավար: Լուսանկարում ձախից առաջինը Անժելա Աբրիկյանն է (նկարը ռեստորանի ֆեյսբուքյան էջից) Նշենք, որ «Աֆրիկյանների» ռեստորանում տեղի ունեցած մի միջադեպի առնչությամբ մեղադրանք է առաջադրվել քրեական հեղինակություն Ճըվճվ Արոյի (Արա Վարդանյան) որդուն՝ Սերժ Վարդանյանին: Երեւան քաղաքի մի խումբ երիտասարդներ Ն. Զարյան 24 հասցեում գտնվող «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիր թիվ 3-րդ առանձնասենյակում, իրենց անձի թվացյալ առավելությունն ի ցույց դնելու մղումով, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով այդ պահին ռեստորանում գտնվող հաճախորդների եւ աշխատակիցների նկատմամբ, շուրջ 5-10 րոպե վիճաբանել են սեռական բնույթի հայհոյանքներ տալու համար իրենց դիտողություն կատարած նշված ռեստորանային համալիրի մատուցող Հովհաննես Գասպարյանի հետ: Այնուհետեւ դուրս են եկել միջանցք, որտեղ Հովհաննես Գասպարյանի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տալով, վերջինիս նկատմամբ գործադրել են բռնություն, ինչի հետևանքով խաթարվել է ռեստորանային համալիրի բնականոն աշխատանքը: Դեպքի առթիվ 01.12.2017թ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: «Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է միջադեպին մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը, շարժառիթը, բավարար ապացույցներ ձեռք բերվել, որ դրան անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ Սերժ Վարդանյանը։

դիտվել է 485 անգամ
Լրահոս
Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am