Հրապարակ օրաթերթը գրում է.Ո՞ւմ նկարն է փակցվելու ապագա վարչապետի գլխավերեւում՝ հարցրեցինք արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին։ «Կարծում եմ՝ նախագահի»։ Այսինքն՝ եթե Արմեն Սարգսյանը լինի նախագահը, ապագա վարչապետը նրա՞ նկարն է փակցնելու իր կաբինետում։ «Հա, եթե… Ով էլ լինի վարչապետը, երդում է տալիս, ինչպեսեւ կառավարության ցանկացած այլ անդամ, նախագահի նստավայրում, նախագահի ներկայությամբ»,- ասաց Հարությունյանը եւ բացատրեց, որ թեեւ լիազորությունների առումով առաջին դեմքը լինելու է վարչապետը, բայց պետության գլուխը նախագահն է։ «Ե՛վ արարողակարգային, ե՛ւ կարեւորագույն լիազորությունների հետ կապված, ի վերջո, նա է գործում Հայաստանի անունից»։ Մնում է սպասել եւ տեսնել՝ Սերժ Սարգսյանը կկախի՞ Արմեն Սարգսյանի նկարը, եթե դառնա վարչապետ։
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը