Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ ուսումնասիրել է Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ գույք, դրամական միջոցներ, եկամուտներ և բիզնես շահեր ունի նա։
Անշարժ գույք․
Սերգեյ Բագրատյանը հայտարարագրել է Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարան, որը ձեռք է բերել 2009 թվականի դեկտեմբերի 21-ին՝ գնման եղանակով։ Բնակարանը հայտարարագրված է որպես համատեղ սեփականություն։

Դրամական միջոցներ․

Պատգամավորի բանկային հաշիվների մնացորդը 2025 թվականի սկզբին կազմել է 1 մլն 937 հազար 853 դրամ, իսկ տարեվերջին՝ 4 մլն 473 հազար 764 դրամ։ Այսպիսով, տարվա ընթացքում նրա բանկային հաշիվների մնացորդն ավելացել է 2 մլն 535 հազար 911 դրամով։

Կանխիկ դրամական միջոցներ Սերգեյ Բագրատյանը չի հայտարարագրել։

150 մլն դրամի անտոկոս փոխառություն․

Հայտարարագրի համաձայն՝ Սերգեյ Բագրատյանը Բագրատ Բագրատյանին՝ որդուն, տրամադրել է 150 մլն դրամի փոխառություն՝ 0 տոկոս տոկոսադրույքով։ Փոխառության գումարը տարվա սկզբին կազմել է 150 մլն դրամ, և նույնքան է մնացել նաև 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ։ Տարվա ընթացքում փոխառության նոր գումար չի տրամադրվել, և վերադարձ նույնպես չի արձանագրվել։

Եկամուտներ․
2025 թվականին Սերգեյ Բագրատյանը Ազգային ժողովի աշխատակազմից ստացել է 13 մլն 524 հազար 932 դրամ աշխատավարձ։

Բացի այդ, նա քաղաքացիաիրավական այլ պայմանագրերով եկամուտներ է ստացել երկու հաստատությունից՝ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնից՝ 27 հազար 300 դրամ, և «Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարան» հաստատությունից՝ 50 հազար 500 դրամ։

Այսպիսով, պատգամավորի՝ հայտարարագրում նշված տարեկան եկամուտը կազմել է 13 մլն 602 հազար 732 դրամ։

Բիզնեսներ․

Սերգեյ Բագրատյանը մի շարք առևտրային կազմակերպություններում բաժնեմասեր ունի։ Նա «Սերգեյ Գրուպ» ընկերության 100 տոկոսի սեփականատերն է՝ բաժնեմասնակցությունը ձեռք բերելով 2000 թվականի փետրվարի 11-ին։ «Եվրո Օյլ» ընկերությունում նրան է պատկանում 50 տոկոս բաժնեմաս՝ 2016 թվականի մարտի 24-ից, իսկ «ԲԻԷՍԲԻ» ընկերությունում՝ 1.9801980198019802 տոկոս բաժնեմաս՝ 2001 թվականի սեպտեմբերի 28-ից։

Պատգամավորի կնոջ՝ Նաիրա Հակոբյանի անունով նույնպես հայտարարագրված են բաժնեմասեր երեք ընկերություններում։ Նա «Բաշ Ռեալթի» ընկերության 100 տոկոսի սեփականատերն է՝ 2023 թվականի մարտի 13-ից, «Արևալույս» ընկերության 50 տոկոսի սեփականատերը՝ 2019 թվականի նոյեմբերի 12-ից, և «Զորավար Սեպուհ և որդիներ» ընկերության 50 տոկոսի սեփականատերը՝ 2019 թվականի սեպտեմբերի 9-ից։
Հիշեցնենք, որ «Հետք»-ը դեռևս 2023 թվականին գրել էր, որ Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում ավազի ապօրինի հանք է շահագործվում։ «Հետքը» պարզել է, որ հանքարդյունահանողը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ ՍՊԸ-ն է։ Հանքավայրը շահագործելուց առաջ փորձաքննություններ չեն իրականացվել, հանքարդյունահանման պայմանագիր չի կնքվել։ Հայաստանի սեփականությունը համարվող ընդերքն ամիսներ շարունակ ապօրինի արդյունահանվել է։ Դա շարունակվում է նաև այսօր»

դիտվել է 203 անգամ
Լրահոս
Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց ԱՄՆ կոնգրեսականը Թրամփին ու Հեգսեթին մեղադրել է առանց ավարտի հստակ ծրագրի Իրանի դեմ պատերազմ սկսելու համար Արթիկում «Ապրելու երկրի» 3 անդամ է ձերբակալվել, նաև՝ համայնքապետի թենկածուն ՌԴ-ն հույս ունի, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրությունը քարտուղարությանը կազատի Արևմուտքի թելադրանքից Արենիում բախվել են «Kia»-ն ու «Mercedes»-ը․ 2 վիրավորի մեքենայից դուրս են բերել փրկարարները Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ» ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Երևան–Մոսկվա չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Օմսկում․ Sputnik Արմենիա ՌԴ-ն հերքել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների և «Բուշեր» ԱԷԿ-ի մասնագետների տարհանման լուրերը Ռուս-ուկրաինական պատերազմն ավարտին մոտենալու երկչոտ նշաններ է ցույց տալիս, ինչը մեծ «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար․ Սուրենյանց Քիշնևի կողմից Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին արտաքսելու որոշումը նպատակ ունի լիովին խաթարել երկկողմ հարաբերությունները․ Զախարովա ԵՄ-ն ձգտում է մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին՝ ազդելու ԱՄՆ դիրքորոշման վրա Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը Ինչ է կատարվում Արենիում Եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել Թուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. Էրդողան «Հրապարակ»․ Հսկա քաղաքում ժամը 6-ից հետո տրանսպորտ չկա՝ աշխատանքից ինչպե՞ս վերադառնան տուն Ողորմելի վիճակ Փաշինյանի ինքնիշխանը․ 15 րոպե Ռուսաստանին՝ գազի խողովակները հանելու «Ընդդիմությունը պետք է միասնական ճակատով հանդես գալու մարտավարություն մշակի»․ Խոսրով Հարությունյան Փարիզի փողոցներ են դուրս բերվել ժանդարմերիայի զրաhամեքենաները զանգվածային ցույցերից առաջ Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին ՌԴ ԶՈւ-ն hարվածել է ուկրաինական ԶՈւ-ի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան բավարար աջակցություն չի ստանում ԱՄՆ-ից
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am