Հերթական վանդալիզմն ու սրբապղծությունը Երևանում

Այսօր՝ փետրվարի 2-ին, հերթական սրբապղծությունն ու վանդալիզմն է տեղի ունեցել Երևանում։ Վաղ առավոտյան Երևանի բնակչուհի՝ 52-ամյա Նանա Ասիկյանը, այցելելով Թոխմախում հուղարկավորված իր հարազատների շիրիմներին, հերթական անգամ մոր գերեզմանը հայտնաբերել է ոչ բարվոք վիճակում։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ն. Ասիկյանն ասում էր. «Հիվանդ մորաքույր ունենք՝ Ամալյա Ռոստոմյանը, ով պարբերաբար գալիս է գերեզմանոց ու սկսում է մորս շիրիմը փորել. շիրմաքարն է աղավաղում, նստարանը, խնկամանը, ծաղկամանը ջարդում։ Այս վերջին անգամ նա նույնիսկ խազերով վնասել էր շիրմաքարը։ Կատարվածի մասին դեռ այն ժամանակ տեղեկացրեցինք տարածքի ոստիկանությանը, որտեղից ժամանեցին ոստիկանները, սակայն բավարարվեցին միայն դեպքը արձանագրելով։ Թե՛ ես, թե՛ գերեզմանատան աշխատակիցները նշել ենք, թե ով է վանդալիզմի հեղինակը, սակայն, չգիտես ինչու, Էրեբունու ոստիկանությունն ու քննչական բաժինը մատը մատին չեն խփում։ Եթե առաջին դեպքի ժամանակ իրավական գնահատական տային խնդրին, ապա երկրորդ, երրորդ դեպքերը չէին կրկնվի։ Հիմա էլ ունեմ արդարացի մտավախություն, որ նա իրեն անպատիժ է զգում, ու չի բացառվում, որ հերթական անգամ կգա ու կպղծի մայրիկիս շիրիմը։ Մեր հույսը ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն է, ով կարող է իր հսկողության տակ պահել վանդալիզի այս դեպքը և կարճ ժամանակում խնդիրը կլուծվի։ Իսկ մեր պահանջը արդարացի է. թող այդ կինը հանգիստ թողնի հանգուցյալներին»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ գերեզմանոց էին այցելել նաև մորաքրոջ՝ Ա. Ռոստոմյանի հարևանները, ովքեր տեսախցիկի առջև հրաժարվեցին խոսել, սակայն ասում էին. «Պրոսպեկտում ենք ապրում, և մեր համար նա դառել է մի իսկական պատուհաս։ Փորձանք է դարձել հարևանների գլխին։ Ում ասես, կվիրավորի, ինչ ասես, կասի։ Տարիքը հարգելով՝ փորձում ենք գլուխ չդնենք հետը, բայց համբերությունն էլ սահման ունի։ Բաժակը, որ լցվում է, չգիտես՝ ինչ անես։ Ի՞նչ սպասես մի կնոջից, ով իր հարազատների շիրիմներն է պղծում։ Նման բան միայն հոգեպես անհավասարակշիռ մարդը կաներ, մեկ էլ թուրքը»։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այսօրվա սրբապղծության փաստով էլ հերթական անգամ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հարազատները հուսով են, որ սա հերթականը չի լինի. այս անգամ գոնե իրավական գնահատական կտան կատարվածին և վերջ կդրվի վանդալիզմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am