Փաշինյանի ինքնիշխանը․ 15 րոպե Ռուսաստանին՝ գազի խողովակները հանելու

Ռուսաստանին քլնգելը Ազատ Արշակյանի հիմնական հոբբին է։ Գազի գնի շուրջ խոսակցությունները նոր լիցք են հաղորդել այդ զբաղմունքին։ Թեման գտել է, հիմա էլ ռուսական գազի հնարավոր թանկացման դեմ է հոխորտում։
Հոկտեմբերի սկզբին Ռուսաստանին սպառնում էր․ «Գազի գինը բարձրացնեն՝ խողովակի գույքահարկը 20%-ով ավելի կթանկացնենք»։ Հայաստանում գույքահարկի շեշտակի աճը, փաստորեն, նրան այնքան է ոգևորել, որ որոշել է այդ փորձը Ռուսաստանի վրա էլ տարածել։

Բայց վերջին հայտարարությունը գլուխգործոց է․ «15 րոպե ժամանակ կտանք ՌԴ-ին՝ հավաքիր խողովակներդ»։
Պատկերացնո՞ւմ եք՝ Ռուսաստանը գազը թանկացնում է, իսկ Հայաստանը նրան ընդամենը 15 րոպե է տալիս՝ հավաքվելու ու հեռանալու։ Ո՛չ երկար բանակցություններ, ո՛չ ավելորդ խոսակցություններ։ Տասնհինգ րոպե՝ ու վերջ։ Այսպես են աշխարհաքաղաքական հարցեր լուծում, երբ հաշվարկների ու պատասխանատվության փոխարեն հոխորտանքն է։ Ես հասկանում եմ, որ 15 րոպե ժամանակ տալը ուղղակի հռետորաբություն է, բայց մի՞թե նման հարցերը դատարկ հռետորաբանությամբ են լուծում։

Արշակյանի պատկերացմամբ՝ եթե Ռուսաստանը կտրուկ բարձրացնի գազի գինը, հայկական կողմը պետք է պահանջի, որ ռուսական կողմն իր միջոցներով ապամոնտաժի ենթակառուցվածքներն ու դուրս բերի դրանք երկրից։
Սա ինքնիշխանության մասին հերթական պաթետիկ հայտարարությունն է՝ փաշինյանական ոճով։ Միայն թե ինքնիշխանությունը բարձրագոչ խոսքերով չի չափվում։ Այն նաև սեփական երկրի կենսական շահերը պաշտպանելու, հնարավոր հետևանքները հաշվարկելու և դրանց համար պատասխանատվություն կրելու կարողությունն է։
Հայաստանի գազամատակարարման համակարգը հնարավոր չէ մեկ հայտարարությամբ փոխել, առավել ևս՝ 15 րոպեում։ Գազային ենթակառուցվածքների սեփականության, կառավարման և շահագործման հարցերը կարգավորվում են պայմանագրերով ու իրավական պարտավորություններով։ Դրանք անտեսելով՝ վերջնագիր ներկայացնելն ու միլիարդավոր դոլարների ենթակառուցվածքներ հավաքել պահանջելը իրատեսական ծրագիր չէ։
Իսկ եթե ռուսական կողմը, այնուամենայնիվ, հեռանա՞։ Հայաստանի գազամատակարարումը լուրջ խափանումների վտանգի առաջ կհայտնվի։ Կվտանգվեն ջերմաէլեկտրակայանների աշխատանքը, արդյունաբերությունը, գազալցակայանների գործունեությունն ու ջեռուցումը։ Հետևանքները կարող են ծանր լինել ոչ միայն էներգետիկ համակարգի, այլև մարդկանց առօրյա կյանքի ու տնտեսության համար։

Իսկ Իրանից գազ ստանալու այլընտրանքը միայն հայտարարելով չի ստեղծվում։ Դրա համար անհրաժեշտ են համապատասխան ենթակառուցվածքներ, տեխնիկական հնարավորություններ, պայմանավորվածություններ ու հստակ հաշվարկներ։ Այս ամենը 15 րոպեի ընթացքում լուծվող հարցեր չեն։

Արշակյանի հակառուսական դիրքորոշումը նոր չէ։ Խորհրդային տարիներին նա հակախորհրդային գործունեության համար դատապարտվել է և շուրջ տասը տարի անցկացրել բանտերում ու քաղաքական կալանավայրերում։ 1987 թվականին ազատ է արձակվել Գորբաչովի վերակառուցման ժամանակաշրջանում։ Նրա անցյալը կարող է բացատրել Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի արմատները, բայց ինքնին չի արդարացնում այսօր հնչող ցանկացած հայտարարություն։

Մարդն իրավունք ունի քննադատելու Ռուսաստանին և պահանջելու Հայաստանի էներգետիկ անկախություն։ Բայց այդ անկախության ճանապարհը պետք է ցույց տալ հաշվարկներով ու իրատեսական ծրագրերով, ոչ թե սեփական հակառուսական տրամադրությունները մի ամբողջ ժողովրդի գլխին փաթաթելով։

Եվ ահա այստեղ է խնդիրը։ Արշակյանը Ռուսաստանին 15 րոպե է տալիս, բայց չի ասում՝ այդ 15 րոպեից հետո ի՞նչ է լինելու։ Եթե գազամատակարարումը խափանվի, եթե թանկանան էներգակիրները, եթե տուժեն արտադրությունն ու բնակչությունը, այդ ամենի հետևանքները կրելու է ոչ թե Ռուսաստանին վերջնագիր ներկայացնողը, այլ շարքային քաղաքացին։

Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 135 անգամ
Լրահոս
Քիշնևի կողմից Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին արտաքսելու որոշումը նպատակ ունի լիովին խաթարել երկկողմ հարաբերությունները․ Զախարովա ԵՄ-ն ձգտում է մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին՝ ազդելու ԱՄՆ դիրքորոշման վրա Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը Ինչ է կատարվում Արենիում Եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել Թուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. Էրդողան «Հրապարակ»․ Հսկա քաղաքում ժամը 6-ից հետո տրանսպորտ չկա՝ աշխատանքից ինչպե՞ս վերադառնան տուն Ողորմելի վիճակ Փաշինյանի ինքնիշխանը․ 15 րոպե Ռուսաստանին՝ գազի խողովակները հանելու «Ընդդիմությունը պետք է միասնական ճակատով հանդես գալու մարտավարություն մշակի»․ Խոսրով Հարությունյան Փարիզի փողոցներ են դուրս բերվել ժանդարմերիայի զրաhամեքենաները զանգվածային ցույցերից առաջ Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին ՌԴ ԶՈւ-ն hարվածել է ուկրաինական ԶՈւ-ի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան բավարար աջակցություն չի ստանում ԱՄՆ-ից Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Հորմուզում երկու գերլցանավ պայթել են ականների վրա ՌԴ զինուժը հարվածներ Է հասցրել Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին. ՊՆ Երևանում բախվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել է Հերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե Թանդիլյան Անի Ավետիսյանը չի ապաքինվում, նոր առողջական խնդիրներ է ձեռք բերել Հայտնի են Իրանի նախագահի և Պուտինի սպասվող հանդիպման քննարկման թեմաները ԵՊՀ դասախոսները հայց են ներկայացրել ընդդեմ համալսարանի ղեկավարության Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամ Ընտրություններից 1 օր առաջ Մարտունիում բերման են ենթարկել համայնքի ղեկավարի թեկնածուին Առու՛շ, իրար հետ կռվե՛լ եք, կոնկրետ հարցիս պատասխանը տուր․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am