Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին
Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին։
Ըստ ստացված նախնական տվյալների' առավոտյան ժամը 7-ին ոստիկանները անհայտ ուղղությամբ ներխուժել են տներ ու տարել են ընդդիմադիր դաշինքի նախընտրական ցուցակի որոշ անձանց, այդ թվում' Մարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանին և նրա տիկնոջը։
Մարտունիում ՏԻՄ ընտրության նախորդ օրը որևէ տեղեկություն հայտնի չէ, թե ուր են տարել ընդդիմադիր այս ուժի առաջնորդներին, բայց ակնհայտ է, որ ՔՊ-ն լուրջ մտահոգություն ունի ընտրության արդյունքների առումով և սովորության համաձայն' դիմում է բռնությունների ու կեղծիքների' օգտագործելով ուժային կառույցներին։
ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին կոչ եմ անում արձագանքել և զբաղվել ընդդիմադիր ուժերի իրավունքների պաշտպանությամբ։
Նաիրի Հոխիկյանի գրառումը
