ԵՊՀ դասախոսները հայց են ներկայացրել ընդդեմ համալսարանի ղեկավարության
Երևանի պետական համալսարանի մի խումբ դասախոսներ, որոնք քաղաքական դրդապատճառներով ապօրինի ազատվել են աշխատանքից, քաղաքացիական հայցեր են ներկայացրել ընդդեմ ԵՊՀ ղեկավարության:
Այդպիսի հայցեր են ներկայացրել հայտնի փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ով երկար տարիներ համալսարանում դասավանդել է իրավաբանական գրագրություն և քրեական դատավարություն, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի երկարամյա դեկան, ակադեմիկոս Գագիկ Ղազինյանը, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը, քաղաքագետ Խաչիկ Գալստյանը, որն այժմ անազատության մեջ է:
