ԶԼՄ-ների առջև դռները փակելը ցենզուրայի վերադարձ է

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված «Կառավարության կառուցվածքի և գործունեության վերաբերյալ» օրենքի նոր նախագիծն առաջին հայացքից բազում հարցեր է առաջացնում: Բայց չխորանալով կառուցվածքային ու արարողակարգային հարցերի ու մանրամասների մեջ, անդրադառնանք ընդամենը կառավարության նիստերի լուսաբանմանը, որը զարմանալիորեն նոր չափաբաժնով է մատուցվելու: Պարզվում է, որ նախագծով առաջարկվում է կառավարության նիստերը դռնփակ ռեժիմով անցկացնել, իսկ նիստերի արձանագրությունները կարող է հանրության սեփականությունը դառնալ, եթե վարչապետը հանձնարարի դրանք հրապարակել: Ամենազավեշտալին սակայն այն է, որ կառավարության անդամներն այլևս իրավունք չեն ունենալու առանց վարչապետի թույլտվության կառավարությունում որևէ հարցի քննարկման ընթացքի մասին տեղեկություն տալ ԶԼՄ-ներին: Ստացվում է, որ ներկայացված նախագծով՝ կառավարությունը ձգտելու է մաքսիմում փակ լինել հասարակության համար, իսկ այնտեղից «թողարկվող» լուրերը միայն ու միայն կլինեն լավ զտված: Եվ եթե դրական ֆոն ապահովելու կարիք լինի, ապա դրանք կլինեն լուսավոր, իսկ անցանկալիներին մատ թափ տալու համար կգործեն խաղի այլ կանոններ: Եվ եթե այս ամենին ավելացնենք Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածուի մամուլի աշխատանքի հանդեպ ունեցած նախկին ու ներկա նախասիրությունները, ապա կարող ենք ենթադրել, որ խոսքի ազատության մասով զգալի հետընթաց կարող է գրանցվել: Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը նման մոտեցմանը բավականին սկեպտցիզմով է վերաբերվում: Մյուս կողմից, նրա համար պարզ չէ, թե իրականում ինչ շառավիղ ունի Հայաստանի 4–րդ նախագահի գործառույթների շրջանակը, քանի որ որոշ վերլուծաբանների կարծիքով նախագահը գլոբալ ռեֆորմներ անելու հնարավորություն չունի, իսկ որոշների կարծիքով էլ՝ այնուամենայնիվ կան իրավիճակներ, որ նախագահի ձայնը կարող է որոշիչ լինել: «Այս հակասությունների մեջտեղում ուրվագծվում է մի հարց, թե առաջարկվող նախագահն այնուամենայնիվ արևմտամետ գործիչ է, թե՝ ոչ: Հայտնի է, որ Արևմուտքում ապրելը դեռ արևմտամետ լինելու ցուցիչ չէ: Այս ամենին եթե ավելացնենք Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի 4-րդ նախագահի քաղաքականությամբ զբաղվելու մասին տեսլականը և մյուս կողմից Ա. Սարգսյանի հայտարարությունը Մոսկվայի և Պետերբուրգի ներքին քաղաքացի լինելու մասին հայտարարությունը, ապա այստեղից հանգում ենք այն եզրակացության, որ առանց թեկնածուի քաղաքական հայտարարություններին ծանոթանալու դժվար է հասկանալ, թե նա այնուամենայնիվ արևմտամետ գործիչ է, թե՝ ոչ»,- ասաց քաղաքագետը: Ա. Սեդրակյանին հասած տեղեկությունների համաձայն, Ա.Սարգսյանը սկսել է հավաքագրել ՀՀ 2-րդ նախագահ Ռ. Քոչարյանի «գրասենյակի աշխատողներին», ովքեր և պատրաստվում են մամուլի հետ աշխատանքն իրականացնել: Քաղաքագետի գնահատմամբ սակայն, այդ տարիներին չափազանց ցածր էր խոսքի ազատության չափաբաժինը: Այդ ժամանակ էր, որ փակվեց «Ա1+» հեռուստաընկերությունը: «Այդ տարիների համար ցենզուրան բնական վիճակ էր և հիմա փաստորեն դա կապվում է ոչ միայն Արմեն Սարգսյանի, այլ Ռոբերտ Քոչարյանի անձի հետ: Եվ եթե 4-րդ նախագահն ընդունի խաղի այդ ժամանակվա կանոնները, ապա դա նշանակում է, որ որոշումը համատեղ է կայացվել: Ինչ վերաբերում է կառավարության կողմից խոսքի ազատության նման սահմանափակմանը, ապա դա նշանակում է, որ կառավարությունը փորձում է տնտեսական որոշումների հետևանքների քննարկման հնարավորությունը փակել մամուլի համար, ինչը նույնպես իր մեջ բավականին ռիսկեր է պարունակում»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am