Սև ծովում խորտակվել է Ուկրաինայի և Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավը
Սև ծովում խորտակվել է Ուկրաինայի և Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավը։
«Խորյիվ» առևտրային նավը խորտակվել է Ռումինիայի Կոնստանցա նավահանգստից 13 ծովային մղոն հեռավորության վրա։
Նավում եղել է 13 մարդ՝ Ուկրաինայի 10 և Ադրբեջանի 3 քաղաքացի։
Փրկվել է 9 նավաստի, նախնական տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է։ Եվս երեքի որոնումները շարունակվում են։
Որոշ աղբյուրների հաղորդմամբ՝ նավը հնարավոր է՝ անօդաչու թռչող սարքի հարձակման է ենթարկվել։
