Կրկին խուզարկություններ՝ Ստեփանավանում․ 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան
Ստեփանավանում այսօր առավոտյան կրկին խուզարկություններ են իրականացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների բնակարաններում, 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան։
Այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը։
«Այսօր ևս մեր 10 անդամների տներում խուզարկություններ են իրականացվել, ձերբակալվածներ կան։ Նրանց տարել են Երևան։ Սա նրանց գործելաոճն է։ Այս մի քանի օրը պետք է այդպես անեն, քանի որ պարտությունից վախեցած են։ Մենք՝ «Ուժեղ Հայաստան»-ի անդամներս, մեր առաջնորդի պես չկոտրվող ենք։ Գնալու ենք մինչև վերջ՝ ուժեղ Ստեփանավան ունենալու համար»,- լրագրողների հետ զրույցում ասել է Գևորգյանը։
Հիշեցնեն, որ Ստեփանավանի համայնքի ղեկավարի «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուն ևս ձերբակալված է։
