ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա

Եվրամիությունը պատրաստ է ծածկել Ուկրաինայի կողմից պահանջված լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի երկու երրորդը, այսինքն՝ շուրջ 46,7 միլիարդը: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Սովորաբար մենք ծածկում ենք Ուկրաինայի ֆինանսական կարիքների երկու երրորդը: Եվրոպական խորհրդի վերջին նիստում մենք պայմանավորվել ենք ապահովել Ուկրաինայի լրացուցիչ կարիքները և Եվրոպական հանձնաժողովին հանձնարարել ենք ներկայացնել կոնկրետ լուծումներ այս հարցով: Եվրահանձնաժողովն աշխատանքներ է տանում, և ես կարծում եմ, որ նոյեմբերին մենք կկարողանանք որոշում կայացնել այս հարցի վերաբերյալ»,- ասել է նա Rapporteur պորտալին տված հարցազրույցում:

«Եթե եվրոպական առաջնորդները չկարողանան համաձայնության գալ նոյեմբերի 26-27-ի արտահերթ հանդիպմանը, նրանք կփորձեն համաձայնության հասնել դեկտեմբերի 17-18-ի նիստում»,- հավելել է Կոշտան:

Ինչպես գրում է պորտալը, ԵՄ-ն կոչ է արել, մասնավորապես, Մեծ Բրիտանիային, Կանադային և Նորվեգիային ակտիվացնել ջանքերը և լրացուցիչ միջոցներ հատկացնել Կիևի նոր հայտը բավարարելու համար:

Ավելի վաղ ԵՄ գագաթնաժողովում Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինային անհրաժեշտ է լրացուցիչ 70 միլիարդ եվրո Եվրամիությունից՝ 2027 թվականի ռազմական կարիքների համար: Ինչպես հոկտեմբերի 19-ին նշել էր իտալական La Repubblica թերթը, Եվրոպայում ապշած են Զելենսկու այս պահանջից: Մինչ այդ ԵՄ երկրներն արդեն հատկացրել էին 90 միլիարդ եվրո, որոնք պետք է Ուկրաինային տրամադրվեն առաջիկա երկու տարիների ընթացքում:

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության Գագիկ Ծառուկյանը ամեն օր էդ էր ասում, Սամվել Կարապետյանը՝ նույնը, Ռուսաստանը էդ ժամանակ ինչ էր անում (video) Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին Ստեփանավանը սկիզբն է․ սա պայթելու է․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորը՝ Ստեփանավանից (video) Թուրքիան հյուսիս-արևելքում ունի նոր հնարավորություններ Հայաստանի հետ. թուրք դեսպան «Ռուսաստանը բա ու՞ր է․․․»․ թեժ բանավեճ Անժելա Թովմասյանի և Հայկ Այվազյանի միջև (video) Թրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցն անվանել Թրամփի նեղուց, իսկ Ատլանտյանը՝ Ամերիկյան օվկիանոս Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը «Հասկացավ՝ ինչ շանտղություն է արել․․․ դավաճանին չներեցին»․ Նաիրի Հոխիկյան (video) COP 17-ի առաջնորդների գագաթնաժողովին գերիների հարցը չբարձրաձայնումը ևս մեկ չօգտագործված հնարավորություն էր. Սահակյան news.am Գազատար է վնասվել. Եղվարդի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը ուղևորվել է դեպի Նյու Յորք Կրկին խուզարկություններ՝ Ստեփանավանում․ 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան Պուտինը Նիկոլին մանևրելու հնարավորություն է տալիս, որպեսզի․․․ (video) ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա «Հիմա ինչ անեն՝ ռուսները բռնեն, սեղմեն ու Նիկոլին քցե՞ն․․․»․ Հայկ Այվազյան (video) «Փաշինյանը երեկ հարձակվել է իր պաշտոնյայի վրա․․․» (video) Դատավորը պետք է արդարության կողմնակիցը լինի․ բոլոր դատերն էլ պետք է արդար ելք ունենան․ Տեր Փառեն Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր COP 17-ի առաջնորդների գագաթնաժողովին գերիների հարցը չբարձրաձայնումը ևս մեկ չօգտագործված հնարավորություն էր. Սահակյան Վթարային ջրանջատում՝ հոկտեմբերի 23/24-ին «Լեզուներիդ չափը ճանաչե՛ք»․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Ավստրիան հայտարարել է ռուսաստանցի 4 դիվանագետի արտաքսման մասին ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am