Դատավորը պետք է արդարության կողմնակիցը լինի․ բոլոր դատերն էլ պետք է արդար ելք ունենան․ Տեր Փառեն

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ դուրս եկած նախկին հոգևորականների գործերով վերջին օրերին նոր զարգացումներ են տեղի ունենում։ Նախ հայտնի դարձավ, որ դատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի գործի վարույթը, որով նա պահանջում էր իրեն վերականգնել թեմի առաջնորդի պաշտոնում, այսօր էլ հայտնի դարձավ, որ կարճվել են Արագածոտնի թեմի նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանի (նախկին Տեր Արամ) և Արամայիս Թախմազյանի (նախկին Տեր Թադե) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի վարույթները։

Փաստացի, դատարաններն ընդունել են, որ հոգևորականին կարգալույծ հռչակելու հարաբերությունները կարգավորվում են եկեղեցու ներքին՝ կանոնական իրավունքով և ենթակա չեն քաղաքացիական դատավարության կարգով քննության։

Արագածոտնի թեմի Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանն Aysor.am-ի փոխանցմամբ ասել է, որ դատավորներն այս որոշումներով կատարեցին իրենց բարեխիղճ աշխատանքը։

«Դատավորը պետք է արդարության կողմնակիցը լինի, սա այսպես էլ պետք է լիներ, մնացած բոլոր դատերն էլ պետք է արդար ելք ունենան»,- նշեց Տեր Փառենը։

Տեր Հայրը պնդում է՝ Ստեփան Ասատրյանի ու Արամայիս Թախմազյանի առջև փակ են հոգևոր ասպարեզի դռները։

«Հատված են բոլոր կարմիր գծերը, իրենք հոգևորականներ չեն, հոգևոր ասպարեզի դռները մեկընդմիշտ փակ են իրենց առջև, թե հետո ինչ կլինի՝ կապրենք, կտեսնենք»,- նշեց Տեր Փառեն քահանա Առաքելյանը։

Տեր Փառենը վստահ է՝ իշխանություններին չի հաջողվի պառակտել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին։

«Վեհափառ Հայրապետը ցկյանս է, Աստված երկար կյանք տա մեր Հայրապետին, Վեհափառը մինչև իր կյանքի ավարտը մնալու է, ոչ ոքի չի հաջողվելու եկեղեցու դեմ սկսած պայքարի մեջ հաջողության հասնել, այս առումով մենք հանգիստ ենք»,- նշեց Սաղմոսավանքի հոգևոր հովիվը։

Մեկ տարուց ավելի է՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը զրկված է իր հոգևոր զավակների կողքին լինելու հնարավորությունից, բայց թեմում վստահ են՝ Սրբազանը վերադառնալու է։

«Մենք միշտ միասնական ենք եղել, մեծ ընտանիք ենք, սրտատրոփ սպասում ենք մեր Սրբազանի վերադարձին։ Մենք ավելի ուժեղ շարունակելու ենք ծառայել Աստծուն՝ եկեղեցու ծառայությունը մատուցելով մեր ժողովրդին, բոլոր ծիսական, քարոզչական, սոցիալական, կրթադաստիարակչական ծրագրերն էլ ավելի ուժեղ թափով առաջ ենք տանելու, ինչն արել ենք տարիներ շարունակ։ Սրբազան Հոր բացը մեծ է, բայց մենք չենք թուլացել ու չենք թուլանալու, երբ Սրբազանը գա, չեմ ասում եթե գա, երբ որ գա, էլ ավելի ուժեղ շարունակելու ենք»,- հավելեց Տեր Փառեն քահանա Առաքելյանը։

դիտվել է 140 անգամ
Լրահոս
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը ուղևորվել է դեպի Նյու Յորք Կրկին խուզարկություններ՝ Ստեփանավանում․ 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան Պուտինը Նիկոլին մանևրելու հնարավորություն է տալիս, որպեսզի․․․ (video) ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա «Հիմա ինչ անեն՝ ռուսները բռնեն, սեղմեն ու Նիկոլին քցե՞ն․․․»․ Հայկ Այվազյան (video) «Փաշինյանը երեկ հարձակվել է իր պաշտոնյայի վրա․․․» (video) Դատավորը պետք է արդարության կողմնակիցը լինի․ բոլոր դատերն էլ պետք է արդար ելք ունենան․ Տեր Փառեն Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր COP 17-ի առաջնորդների գագաթնաժողովին գերիների հարցը չբարձրաձայնումը ևս մեկ չօգտագործված հնարավորություն էր. Սահակյան Վթարային ջրանջատում՝ հոկտեմբերի 23/24-ին «Լեզուներիդ չափը ճանաչե՛ք»․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Ավստրիան հայտարարել է ռուսաստանցի 4 դիվանագետի արտաքսման մասին ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը Փաշինյա՛ն, դուք մի՛ ոգևորվեք․․․ էդ թիվն արդեն հերիք է․ «Ուժեղ Հայաստան»-ից՝ Տիգրան Աբրահամյան (video) Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել Արցախի ինստիտուտների պահպանումն ու արցախցիների սոցիալական խնդիրների լուծումը առաջնահերթություններ են Վարդանյանին դատում են Ալիեւը եւ համայնքապետը Վախեցե՛ք, դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՛ք․ Հայկ Ֆարմանյանը՝ Փաշինյանին ու ՔՊ-ին (video) Սարսափելի մանրամասներ՝ ինչ ձևով են ադրբեջանցիները խոշտանգել ու սպшնել հայ հովիվին․․․ (video) Առաջիկա օրերի եղենակը Երևանում օտարերկրացիներով ավտոբուս է կողաշրջվել․ 10–ից ավելի վիրավոր կա (video) Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղի «Արա՛, ու՞մ ես ֆռցնում, մենակ զոմբի անասուններդ են հավատում»․ Տիգրան Չոբանյան (video) Վարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը» ԱՄԷ-ն հայտարարել է նավթատարից նավթի արտահոսքի պատճառով մի շարք լողափերի փակման մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am