Արցախի ինստիտուտների պահպանումն ու արցախցիների սոցիալական խնդիրների լուծումը առաջնահերթություններ են

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ հայտարարություն են տարածել, որում ասվում է.

«Արցախահայության բռնի տեղահանումից գրեթե երեք տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել քաղաքական, սոցիալական, տնտեսական և իրավական լրջագույն խնդիրների։ Այս պայմաններում առանձնահատուկ կարևորություն են ստանում ինչպես Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների պահպանումն ու շարունակական գործունեության ապահովումը, այնպես էլ արցախահայության սոցիալական խնդիրների համակարգված լուծումը։

Ողջունում ենք այն հանգամանքը, որ հանրային և քաղաքական տարբեր շրջանակներում առավել հստակ է գիտակցվում Արցախի պետական ինստիտուտների պահպանման կենսական նշանակությունը, ինչպես նաև 2023 թվականի հոկտեմբերից հետո արցախահայության բազմաթիվ սոցիալական խնդիրներին համակարգված լուծումներ գտնելը, մասնավորապես` մի շարք պետական ֆոնդերի հաշիվների սառեցման և այդ միջոցների հետագա տնօրինման հարցերի հրատապությունը։

Համոզված ենք` նման աշխատանքները կարող են նպաստել արցախահայության խնդիրների լուծմանը։ Այս գործընթացները պետք է իրականացվեն իրավական հստակության, թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներով։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցությունը մշտապես կարևորել է այս խնդիրների համակարգված լուծմանն ուղղված աշխատանքները։ Ամիսներ առաջ խմբակցությունը ողջունել էր համապատասխան հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը և հայտնել դրա աշխատանքներին մասնակցելու պատրաստակամություն։ Ցավոք, մեզանից անկախ հանգամանքներով պայմանավորված, նախաձեռնությունն այդպես էլ կյանքի չկոչվեց։

Ներկայումս Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ իրականացնում են խորհրդակցություններ՝ ստեղծված իրավիճակից բխող լուծումների, պետական ինստիտուտների հետագա գործունեության կազմակերպման և անհրաժեշտ քայլերի շուրջ միասնական մոտեցումներ ձևավորելու նպատակով։

Մենք հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ մասնակցելու այս հարցերի շուրջ առավել լայն ձևաչափով կառուցողական քննարկումներին, այդ թվում՝ համապատասխան հանձնաժողովի ստեղծման, դրա գործունեության կազմակերպման և պետական միջոցների տնօրինման ու արցախահայության սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված առաջարկությունների մշակման գործընթացներին։ Այս աշխատանքներում կարևորում ենք ներառական, մասնագիտական և թափանցիկ համագործակցությունը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների, մասնագետների, հանրային շրջանակների և բոլոր շահագրգիռ անձանց մասնակցությամբ։ Արցախի պետական ինստիտուտների պահպանումը, պետական միջոցների իրավաչափ տնօրինումը և արցախահայության սոցիալական խնդիրների լուծումը փոխկապակցված առաջնահերթություններ են, որոնք պահանջում են պատասխանատու երկխոսություն, համատեղ աշխատանք և հետևողական քայլեր։

Սույն հայտարարությունը բաց է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների և բոլոր շահագրգիռ անձանց միանալու համար։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ՝

1. Դավիթ Գալստյան

2. Մետաքսե Հակոբյան

3. Միքայել Սողոմոնյան

4. Նելլի Գրիգորյան

5. Իլյիչ Բաղրյան»։

դիտվել է 172 անգամ
Լրահոս
«Հիմա ինչ անեն՝ ռուսները բռնեն, սեղմեն ու Նիկոլին քցե՞ն․․․»․ Հայկ Այվազյան (video) «Փաշինյանը երեկ հարձակվել է իր պաշտոնյայի վրա․․․» (video) Դատավորը պետք է արդարության կողմնակիցը լինի․ բոլոր դատերն էլ պետք է արդար ելք ունենան․ Տեր Փառեն Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր COP 17-ի առաջնորդների գագաթնաժողովին գերիների հարցը չբարձրաձայնումը ևս մեկ չօգտագործված հնարավորություն էր. Սահակյան Վթարային ջրանջատում՝ հոկտեմբերի 23/24-ին «Լեզուներիդ չափը ճանաչե՛ք»․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Ավստրիան հայտարարել է ռուսաստանցի 4 դիվանագետի արտաքսման մասին ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը Փաշինյա՛ն, դուք մի՛ ոգևորվեք․․․ էդ թիվն արդեն հերիք է․ «Ուժեղ Հայաստան»-ից՝ Տիգրան Աբրահամյան (video) Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել Արցախի ինստիտուտների պահպանումն ու արցախցիների սոցիալական խնդիրների լուծումը առաջնահերթություններ են Վարդանյանին դատում են Ալիեւը եւ համայնքապետը Վախեցե՛ք, դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՛ք․ Հայկ Ֆարմանյանը՝ Փաշինյանին ու ՔՊ-ին (video) Սարսափելի մանրամասներ՝ ինչ ձևով են ադրբեջանցիները խոշտանգել ու սպшնել հայ հովիվին․․․ (video) Առաջիկա օրերի եղենակը Երևանում օտարերկրացիներով ավտոբուս է կողաշրջվել․ 10–ից ավելի վիրավոր կա (video) Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղի «Արա՛, ու՞մ ես ֆռցնում, մենակ զոմբի անասուններդ են հավատում»․ Տիգրան Չոբանյան (video) Վարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը» ԱՄԷ-ն հայտարարել է նավթատարից նավթի արտահոսքի պատճառով մի շարք լողափերի փակման մասին Յամա՞լ, թե՞ Քեյն․ Marca-ն ներկայացրել է լավագույնին․ Սպերցյանը ցուցակում է Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում․ Տիգրան Դումիկյան «Կառավարություն չէ, մկների ժողով է», «Կիսախելառ ստախոս». քոմենթներ Մի գերագնահատեք ինձ․․․ ի՞նչ է ասում Փաշինյանը․ մենք մեր որոշումից հետ չե՛նք կանգնելու․ Խամոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am