ԱՄԷ-ն հայտարարել է նավթատարից նավթի արտահոսքի պատճառով մի շարք լողափերի փակման մասին

Արաբական Միացյալ Էմիրությունների կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել է Ումմ ալ-Կուվեյն էմիրության բոլոր լողափերի և ափամերձ տարածքների ժամանակավոր փակման մասին նավթատարից նավթի արտահոսքի հայտնաբերման պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ում գրառման մեջ հայտնել է ԱՄԷ կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարությունը։

«Կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարությունը հաստատել է, որ ԱՄԷ-ի տեխնիկական մոնիթորինգի և շրջակա միջավայրի գնահատման համակարգը հայտնաբերել է ծովային աղտոտում, որն առաջացել է նավթատարից արտահոսքի հետևանքով», – նշված է գրառման մեջ։

Ըստ հայտարարության՝ արտահոսքն ազդել է Ումմ ալ-Կուվեյնի ափերի վրա՝ առաջացնելով հոտ, որը նկատվել է Շարժայի, Աջմանի և Ումմ ալ-Կուվեյնի բնակիչների կողմից, որը առողջության համար որևէ վտանգ չի ներկայացնում բնակչության համար։

Հայտարարության մեջ նաև նշված է, որ աղտոտվածությունը հայտնաբերելուց հետո մասնագիտացված խմբերը, համապատասխան մարմինների հետ համակարգված, անմիջապես սկսել են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել արտահոսքը զսպելու և տուժած տարածքները մեկուսացնելու համար։

«Այս նախազգուշական միջոցառումների շրջանակում նախարարությունը ժամանակավորապես փակել է էմիրության բոլոր լողափերն ու ափամերձ տարածքները մինչև աշխատանքների ավարտը և անհրաժեշտ ընթացակարգերի սահմանումը։ Նախարարությունը կոչ է անում ձկնորսներին և ծովագնացներին հետևել հրահանգներին և զերծ մնալ տուժած տարածքներում ձկնորսությունից», – նշված է հայտարարության մեջ։

դիտվել է 122 անգամ
Լրահոս
Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել Արցախի ինստիտուտների պահպանումն ու արցախցիների սոցիալական խնդիրների լուծումը առաջնահերթություններ են Վարդանյանին դատում են Ալիեւը եւ համայնքապետը Վախեցե՛ք, դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՛ք․ Հայկ Ֆարմանյանը՝ Փաշինյանին ու ՔՊ-ին (video) Սարսափելի մանրամասներ՝ ինչ ձևով են ադրբեջանցիները խոշտանգել ու սպшնել հայ հովիվին․․․ (video) Առաջիկա օրերի եղենակը Երևանում օտարերկրացիներով ավտոբուս է կողաշրջվել․ 10–ից ավելի վիրավոր կա (video) Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղի «Արա՛, ու՞մ ես ֆռցնում, մենակ զոմբի անասուններդ են հավատում»․ Տիգրան Չոբանյան (video) Վարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը» ԱՄԷ-ն հայտարարել է նավթատարից նավթի արտահոսքի պատճառով մի շարք լողափերի փակման մասին Յամա՞լ, թե՞ Քեյն․ Marca-ն ներկայացրել է լավագույնին․ Սպերցյանը ցուցակում է Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում․ Տիգրան Դումիկյան «Կառավարություն չէ, մկների ժողով է», «Կիսախելառ ստախոս». քոմենթներ Մի գերագնահատեք ինձ․․․ ի՞նչ է ասում Փաշինյանը․ մենք մեր որոշումից հետ չե՛նք կանգնելու․ Խամոյան (video) Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա՝ տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման #ՈՒՂԻՂ․ Ինչքան էլ Փաշինյանը գոռա, մեկ է՝ Պուտինն այդ քայլին չի դիմելու․ Հայկ Այվազյան (video) Մի բան, որ պետք է կոշտ ֆիքսվի Լիվերպուլը հրատարակել է ողբերգական ավտովթարից զոհված Ժոտայի կենսագրական գիրքը Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում․ Արթուր Խաչիկյան Սամվել Կարապետյա՛ն, ես ձեզ ասում եմ՝ պետք է անպայման մտնեք այդտեղ․ Լարիսա Ալավերդյան (video) Պուտին․ Կիևի կորցրած տարածքները «նրանց տարածքը չեն», այլ Ռուսաստանի պատմական հողերն են Ամուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃ «Ադրբեջանցին ոտքով արդեն սահմանն ա անցնում»․ ինչ են ուզում սյունեցիները (video) «Նիկո՛լ ու ՔՊ-ականներ, վաղը դուք էլ գոյություն չեք ունենալու ու ձեր թոռները․․․»․ Գերասիմ Վարդանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am