Լիվերպուլը հրատարակել է ողբերգական ավտովթարից զոհված Ժոտայի կենսագրական գիրքը

Անգլիական «Լիվերպուլը» պաշտոնապես հայտարարել է թիմի նախկին հարձակվող, ողբերգական ավտովթարից մահացած Դիոգու Ժոտայի կյանքին, կարիերային և թողած ժառանգությանը նվիրված կենսագրական գրքի լույսընծայման մասին։ Աշխատությունը կրում է խորհրդանշական «Հավերժ մեր սրտերում» (Forever in our Hearts) խորագիրը։ Այս մասին գրում է armsport.am-ը։

Գրքի հեղինակը պորտուգալացի գրող և նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Ժոզե Դելգադոն է։ Ստեղծագործությունը ներկայացնում է Ժոտայի անցած ուղին՝ Պորտուգալիայում արված առաջին քայլերից մինչև իր սերնդի ամենասիրված ֆուտբոլիստներից մեկը դառնալն ու «մերսիսայդյան» ընտանիքի անբաժան մասնիկը լինելը։ Այն ընդգրկում է հարձակվողի կարիերայի փայլուն շրջանը, որը պսակվեց Անգլիայի Պրեմիեր լիգայում «Լիվերպուլի» հետ տոնած չեմպիոնությամբ և Պորտուգալիայի հավաքականի կազմում Ազգերի լիգայի գավաթը նվաճելով։

Կենսագրականը բացառիկ է նրանով, որ հիմնված է ավելի քան 90 մարդկանց հետ անցկացված ծավալուն հարցազրույցների վրա, որոնք ամենից լավ են ճանաչել ֆուտբոլիստին։ Հուշերով կիսվել են Ժոտայի կինը՝ Ռուտեն, ծնողները՝ Իզաբելն ու Ժոակիմը, «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, ինչպես նաև բազմաթիվ թիմակիցներ ու ընկերներ։ Գիրքը բացահայտում է ոչ միայն Ժոտա ֆուտբոլիստի տաղանդն ու նպատակասլացությունը, այլև նրա մարդկային տեսակն ու բացառիկ համեստությունը։

Առանձնահատուկ տեղ է հատկացված Դիոգուի և նրա կրտսեր եղբոր՝ Անդրեի միջև եղած ամուր կապին, ինչպես նաև մանկության սիրո՝ Ռուտեի հետ ամուսնությանը հաջորդած ողբերգական իրադարձություններին։ Հիշեցնենք, որ ֆուտբոլային աշխարհը ցնցած ողբերգությունը տեղի ունեցավ 2025 թվականի հուլիսի 3-ին։ Իսպանիայի Սամորա նահանգի Պալասիոս դե Սանաբրիա մունիցիպալիտետի շրջանում՝ A-52 մայրուղու 65-րդ կիլոմետրին, Lamborghini մակնիշի ավտոմեքենան կեսգիշերնանց ենթարկվեց ծանր վթարի։ Մեքենայում գտնվող Դիոգու Ժոտան և նրա եղբայրը՝ պորտուգալական «Պենաֆիել» ակումբի ֆուտբոլիստ Անդրե Սիլվան, տեղում մահացան։

«Այս գիրքը ստեղծվեց խորը վշտի պահին՝ որպես Դիոգուի հիշատակը վառ պահելու հնարավորություն։ Իմ նպատակն էր նրա պատմությունը ներկայացնել հոգատարությամբ, ազնվությամբ և մեծ հարգանքով։ Ինձ ամենից շատ հուզեց նրա մտերիմների մեծահոգությունը. նրանց սերը երկու եղբայրների հանդեպ զգացվում է յուրաքանչյուր էջում։ Հուսով եմ՝ այս գիրքը արժանի հարգանքի տուրք կլինի և կշարունակի ոգեշնչել ապագա սերունդներին», — նշել է գրքի հեղինակ Ժոզե Դելգադոն։

«Հավերժ մեր սրտերում» գիրքն արդեն հասանելի է «Լիվերպուլի» պաշտոնական խանութներում և առցանց հարթակներում։ Վաճառքից ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է «Լիվերպուլի» բարեգործական հիմնադրամին՝ ֆինանսավորելու Ժոտայի անունը կրող մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագիրը։

դիտվել է 221 անգամ
Լրահոս
Երևանում օտարերկրացիներով ավտոբուս է կողաշրջվել․ 10–ից ավելի վիրավոր կա (video) Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղի «Արա՛, ու՞մ ես ֆռցնում, մենակ զոմբի անասուններդ են հավատում»․ Տիգրան Չոբանյան (video) Վարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը» ԱՄԷ-ն հայտարարել է նավթատարից նավթի արտահոսքի պատճառով մի շարք լողափերի փակման մասին Յամա՞լ, թե՞ Քեյն․ Marca-ն ներկայացրել է լավագույնին․ Սպերցյանը ցուցակում է Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում․ Տիգրան Դումիկյան «Կառավարություն չէ, մկների ժողով է», «Կիսախելառ ստախոս». քոմենթներ Մի գերագնահատեք ինձ․․․ ի՞նչ է ասում Փաշինյանը․ մենք մեր որոշումից հետ չե՛նք կանգնելու․ Խամոյան (video) Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա՝ տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման #ՈՒՂԻՂ․ Ինչքան էլ Փաշինյանը գոռա, մեկ է՝ Պուտինն այդ քայլին չի դիմելու․ Հայկ Այվազյան (video) Մի բան, որ պետք է կոշտ ֆիքսվի Լիվերպուլը հրատարակել է ողբերգական ավտովթարից զոհված Ժոտայի կենսագրական գիրքը Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում․ Արթուր Խաչիկյան Սամվել Կարապետյա՛ն, ես ձեզ ասում եմ՝ պետք է անպայման մտնեք այդտեղ․ Լարիսա Ալավերդյան (video) Պուտին․ Կիևի կորցրած տարածքները «նրանց տարածքը չեն», այլ Ռուսաստանի պատմական հողերն են Ամուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃ «Ադրբեջանցին ոտքով արդեն սահմանն ա անցնում»․ ինչ են ուզում սյունեցիները (video) «Նիկո՛լ ու ՔՊ-ականներ, վաղը դուք էլ գոյություն չեք ունենալու ու ձեր թոռները․․․»․ Գերասիմ Վարդանյան (video) «Վահագն Ալեքսանյանի ակտիվությունն եմ նկատում․ վերջին կրակոցն են բացում, գետինը ոտքի տակից փախչում է» (video) Համոզված եմ՝ ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների․ սա հոգեբանական ու տեղեկատվական պատերազմի ձև է Եկել է Փաշինյանի պարտքերը փակելու ժամանակը․ Առջևում լուրջ պրոցեսներ են սկսվելու․․․ Սաղաթելյան (video) Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց Նիկոլի առջև խնդիր կա դրված․ Նիկոլին հաճելի է կատարել այդ խնդիրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am