Սերժ Սարգսյանի տասը տարում Հայաստանից հեռացել է 373 000 մարդ

Արտագաղթը շարունակում է մաշել Հայաստանը և մնալ երկրի ազգային անվտանգության սպառնալիքներից մեկը։ 2017-ին, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանից հեռացած և ժամանած քաղաքացիների թվի տարբերությունը 36 000 է։ (2017թ, վիճակագրության մասին՝ Արտագաղթի տեմպը նվազել է, ծնունդները՝ նույնպես)։ Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիներին Հայաստանից հեռացել և չի վերադարձել 380 հազար մարդ, այսինքն՝ միջինը 38 000 հոգի։ Ներկայացնում ենք արտագաղթի տվյալները՝ հենվելով Ազգային վիճակագրական ծառայության վրա․ 2008 թվական – 23 100 2009 թվական – 25 000 2010 թվական – 46 700 2011 թվական – 43 800 2012 թվական – 42 800 2013 թվական – 31 200 2014 թվական – 41 700 2015 թվական – 43 400 2016 թվական – 48 200 2017 թվական – 26 900 Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ 2040-ին Հայաստանի բնակչությունը պետք է լինի 4 միլիոն։ 2017 թվականին Հայաստանում գրանցվել է աննախադեպ ցածր ծնունդների թիվ՝ 37 700 երեխա։ Ռոբերտ Քոչարյանի նախագահության 10 տարիներին ևս Հայաստանից եղել է արտագաղթ, ճիշտ է, ավելի փոքր ծավալներով, իսկ 2004-2006 թվականներին՝ երեք տարի անընդմեջ, Հայաստանից հեռացածների և ժամանողների տարբերությունը եղել է դրական, այսինքն՝ մարդիկ վերադարձել են երկիր։ Ահա պաշտոնական թվերը․ 1998 թվական – 24 400 1999 թվական – 7 200 2000 թվական – 57 500 2001 թվական – 60 400 2002 թվական – 2 700 2003 թվական – 10 200 2004 թվական – 2 100 դրական 2005 թվական – 12․500 դրական 2006 թվական – 21 800 դրական 2007 թվական – 3 200 Ռոբերտ Քոչարյանի նախագահության 10 տարիներին երկրից հեռացել է գրեթե 130 հազար հոգի, միջինը տարեկան՝ 13 հազար։ Շատ ավելի բարդ է ասել, թե որքան մարդ է հեռացել Հայաստանից Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին, քանի որ. ա) սկզբնական շրջանում հստակ հաշվարկ չի կատարվել, ինչպես արվում է այսօր, բ) Հայաստանում ժամանակավորապես հաստատված Խորհրդային Ադրբեջանի հայ քաղաքացիները անկախության առաջին տարիներին հիմնականում հեռացան Հայաստանից։ Ահա նաև այդ պատճառով է, որ Տեր-Պետրոսյանի ժամանակին վերագրվող արտագաղթի թվերը ավելի սարսափելի են, հատկապես 1992-ին, երբ ադրբեջանահայությունը հեռացավ։ 1992 թվական - 228 600 1993 թվական - 141 100 1994 թվական - 127 800 1995 թվական - 37 500 1996 թվական - 20 500 1997 թվական - 31 300 Եթե այս թվերը մոտ են իրականությանը, ապա Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին, որոնք նաև համընկան Արցախյան պատերազմի ու էներգետիկ ճգնաժամի հետ, Հայաստանից հեռացել է 584 000 մարդ կամ միջինը տարեկան՝ 97 000։ Բայց կրկնենք, որ այս թվի մեջ մտնում են նաև Հայաստանի քաղաքացի չհանդիսացած, բայց Հայաստանում ժամանակավորապես ապաստան գտած Խորհրդային Ադրբեջանի հայ քաղաքացիները։ Խորհրդային Միության տարիներին անցկացված մարդահամարի տվյալներով՝ Հայաստանում  բնակչության թիվը կազմել է․ 1926 թվական - 881 300 1939 թվական - 1 282 300 1959 թվական - 1 763 000 1970 թվական- 2 491 900 1979 թվական- 3 037 300 1989 թվական- 3 304 800 Ամփոփեց civilnet.am-ը

դիտվել է 209 անգամ
Լրահոս
Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am