Հայաստանի պետականությունը որևէ մեկի քաղաքական առաքելությունը չէ. Հակոբյան

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքս Հակոբյանն իր ֆեյսբուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարության մեջ ամենաանհանգստացնողը ոչ թե Սահմանադրությունը փոխելու մտադրությունն է, այլ այն, թե ինչպես է նա այդ մտադրությունը հիմնավորում և ինչ քաղաքական հետևանքներ է դրանից բխեցնում։

Սահմանադրությունը պետության ինքնիշխանության, իրավական շարունակականության և ազգային շահերի պաշտպանության հիմնարար փաստաթուղթն է։ Այն չի կարող վերածվել արտաքին ճնշումներին հարմարվելու կամ իշխանության քաղաքական օրակարգն առաջ տանելու գործիքի։

Նիկոլը պնդում է, թե Ադրբեջանն ընդունում է, որ Սահմանադրության հարցը Հայաստանի ներքին գործն է։ Բայց եթե այդ հարցն իսկապես բացառապես Հայաստանի ներքին օրակարգն է, ապա ինչո՞ւ է այն հայտնվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի նույն քաղաքական համատեքստում։ Եվ եթե Բաքուն շարունակում է Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ պահանջներ ներկայացնել, ապա միայն այն փաստը, որ դրանք անվանում է իր քաղաքական դիրքորոշում, փաստում է արտաքին ճնշման խնդիրը։

Պահանջի ձևակերպումը փոխելը դեռևս չի նշանակում, որ փոխվել է դրա քաղաքական էությունը։

Առավել վտանգավոր է Փաշինյանի այն հայտարարությունը, որ եթե ընդդիմությանը չհաջողվի համոզել, հնարավոր է գնալ արտահերթ ընտրությունների։ Այսպիսով՝ Սահմանադրության փոփոխությունը ներկայացվում է ոչ միայն որպես պետականության հարատևության հարց, այլև որպես քաղաքական պայքարի առանցք, որի շուրջ իշխանությունը պատրաստ է վերաձևավորել ամբողջ քաղաքական գործընթացը։

Սակայն պետության հարատևությունը չի կարող նույնացվել մեկ անձի քաղաքական առաքելության հետ։ Վարչապետի քաղաքական առաքելությունը կարող է ավարտվել, բայց Հայաստանի պետականության առաքելությունը չի ավարտվում որևէ իշխանության հեռանալով։

Եվ այստեղ առաջանում է գլխավոր հարցը. եթե Փաշինյանը Սահմանադրության փոփոխությունը համարում է Հայաստանի ապագայի համար կենսական նշանակության խնդիր, ապա ինչո՞ւ է այն ներկայացնում սեփական հանձնառությունների կատարման համատեքստում՝ միաժամանակ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը դիտարկելով նույն քաղաքական առաքելության մաս։

Հայաստանին անհրաժեշտ է խաղաղություն, բայց ոչ ցանկացած գնով։ Անհրաժեշտ է սահմանադրական զարգացում, բայց ոչ արտաքին պահանջներին հարմարվելու կամ ազգային իրավունքներից հրաժարվելու ճանապարհով։

Ի վերջո, Հայաստանի պետականությունը որևէ մեկի քաղաքական առաքելությունը չէ։ Այն մեր ժողովրդի պատմական իրավունքն է, ինքնիշխանության հիմքը և ապագա սերունդների առաջ մեր պատասխանատվությունը։

դիտվել է 225 անգամ
Լրահոս
Սպանության փորձի հատկանիշով հետախուզվող 22 և 23 տարեկան երիտասարդները հայտնաբերվել են Լուկաշենկոն փոխել է ղեկավարներին Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան Սերբիայից ուսանողական ընդդիմության հարյուրավոր աջակիցներ են ժամանել Բելգրադ Պլանավորված պարտություն․ օր 26 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) ՀԱՊԿ-ը նոյեմբերի 11-ին կարող է որոշում կայացնել Ռոբերտ Քոչարյանը լիազորություն չուներ այդ որոշումը չկատարելու․ Արամ Օրբելյան (video) «Երրորդ փորձի» առասպելը Ավտոբուսը բախվել է չորս ավտոմեքենայի․ կան տուժածներ Գազի թանկացման հարցում արդեն որոշել են (video) Այս փուլում այլ բան սպասելը դժվար էր՝ հաշվի առնելով դատական համակարգի վրա առկա ընդհանուր ճնշումը. փաստաբան Դատարանները չեն կարող որոշել հոգևորականների կանոնական կարգավիճակը․ Արա Զոհրաբյան Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով (video) #ՈՒՂԻՂ․ «Վատ լուր Փաշինյանի համար․ ռուսներն իրենց գործը համարյա վերջացնում են»․ Տիգրան Չոբանյան (video) «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Հայաստանի պետականությունը որևէ մեկի քաղաքական առաքելությունը չէ. Հակոբյան Մենք պատրաստ ենք, միա՛յն օրն ասեք․ Նարեկ Կարապետյան Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ «Սրբազան պայքարի» գործովյուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ «Ժողովուրդ» Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ» ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ» Թուրքիան փորձում է նոր դեր ստանձնել տարածաշրջանային անվտանգության հարցերում․ Զաքարյան Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Հայկ Սուքիասյանը․ «Ժողովուրդ» Ճնշում են բոլոր կողմերից․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am