Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Հայկ Սուքիասյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունում հայտնված պատգամավորների ունեցվածքի ուսումնասիրությունը շարունակելով՝ «Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ ուշադրություն է դարձրել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով խորհրդարան անցած Հայկ Սուքիասյանին։ Ուսումնասիրել ենք նրա կենսագրությունն ու պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ներկայացրած հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ գույք, դրամական միջոցներ և ֆինանսական պարտավորություններ ունի նորաթուխ պատգամավորը։

 Հայկ Սուքիասյանը ծնվել է 1992 թվականի մարտի 13-ին Լոռու մարզի Մեծավան գյուղում։ 2012 թվականին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ֆինանսներ և վարկ» ֆակուլտետը, իսկ 2014 թվականին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան՝ «Հարկային վարչարարություն» մասնագիտությամբ։

 2018-2026 թվականներին Սուքիասյանը եղել է «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը։ 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։ Ամուսնացած է, ունի երեք զավակ։

 Անշարժ գույք․

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ներկայացված հայտարարագրի համաձայն՝ Հայկ Սուքիասյանն ունի երկու անշարժ գույք։ Դրանցից մեկը Լոռու մարզի Տաշիր համայնքում գտնվող՝ հողամասի վրա կառուցված անհատական բնակելի տուն է՝ տնտեսական շինություններով։ Գույքը ձեռք է բերվել 2013 թվականի սեպտեմբերի 4-ին։ Հայտարարագրում ձեռքբերման եղանակը նշված է «այլ»։

Պատգամավորի մյուս անշարժ գույքը Երևանի տարածքում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքում բնակարան է, որը ձեռք է բերվել 2013 թվականի սեպտեմբերի 26-ին՝ գնման եղանակով։

Հայկ Սուքիասյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։

Դրամական միջոցներ․

Պատգամավորի բանկային հաշվի մնացորդը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 15,503,256.88 դրամ։

Բացի բանկային հաշվին առկա գումարից՝ Սուքիասյանը հայտարարագրել է 20,000,000 դրամ կանխիկ գումար։

Այսպիսով, հայտարարագրում նշված բանկային և կանխիկ դրամական միջոցների ընդհանուր գումարը կազմել է 35,503,256.88 դրամ։

Եկամուտներ․

Հաշվետու ժամանակաշրջանում Հայկ Սուքիասյանը «Տ-Քնսթրաքշն» ընկերությունից աշխատանքի վարձատրության տեսքով ստացել է 23,318,572 դրամ։

Բացի այդ, ՀՀ ֆինանսների նախարարությունից որպես եկամտային հարկի վերադարձ ստացել է 2,569,950 դրամ։

Նրա հայտարարագրած եկամուտների ընդհանուր գումարը կազմել է 25,888,522 դրամ։

Վարկային պարտավորություններ․

Չնայած ուրիշներին տրամադրած խոշոր փոխառություններին՝ պատգամավորը հայտարարագրել է նաև սեփական վարկային պարտավորություններ։ Դրանցից մեկի մայր գումարի մնացորդը կազմել է 1,200,000 դրամ, իսկ մյուսինը՝ 47,252,641.4 դրամ։

Վարկային պարտավորությունների ընդհանուր մնացորդը կազմել է 48,452,641.4 դրամ։ Երկրորդ վարկի նպատակային նշանակությունը հայտարարագրում նշված է որպես բազմաֆունկցիոնալ բազմաբնակարան շենքում բնակարան գնելու իրավունք»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 227 անգամ
Լրահոս
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց. փաստաբան Դատարանները չեն կարող որոշել հոգևորականների կանոնական կարգավիճակը․ Արա Զոհրաբյան Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով (video) #ՈՒՂԻՂ․ «Վատ լուր Փաշինյանի համար․ ռուսներն իրենց գործը համարյա վերջացնում են»․ Տիգրան Չոբանյան (video) «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Հայաստանի պետականությունը որևէ մեկի քաղաքական առաքելությունը չէ. Հակոբյան Մենք պատրաստ ենք, միա՛յն օրն ասեք․ Նարեկ Կարապետյան Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ «Սրբազան պայքարի» գործովյուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ «Ժողովուրդ» Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ» ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ» Թուրքիան փորձում է նոր դեր ստանձնել տարածաշրջանային անվտանգության հարցերում․ Զաքարյան Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Հայկ Սուքիասյանը․ «Ժողովուրդ» Ճնշում են բոլոր կողմերից․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 23-ին, ժամը 17:30-ին Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ» Բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար Դատարանը կարճել է գործերի վարույթները Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ» Արևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ» Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am