Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Նեապոլի թեմի հոգևորականներին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Հոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ուխտավորաբար Հայաստան ժամանած Կաթոլիկ Եկեղեցու Նեապոլի թեմի (Իտալիա) հոգևորականներին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց հյուրերին՝ գոհունակությամբ խոսելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու եղբայրական հարաբերությունների, ինչպես նաև հայ և իտալացի ժողովուրդների պատմական առնչակցությունների մասին։

Նորին Սրբությունը մասնավորապես անդրադարձավ Սուրբ Գրիգոր Լուսավորչի հանդեպ Նեապոլում դրսևորվող առանձնահատուկ ակնածանքին և սրբի մասունքների պահպանությանը։ Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը հիշատակեց 2000 թվականին Ս․ Հովհաննես Պողոս Բ պապի կողմից Հայոց Եկեղեցուն Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքի ընծայումը, ինչպես նաև սրբի մասունքների վերազետեղման առիթով 2015 թվականին Նեապոլ կատարած իր այցը։

Զրույցի ընթացքում կարևորվեցին հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը՝ ի նպաստ եղբայրական կապերի ամրապնդման և երկու Եկեղեցիների առաքելության առավել արդյունավորման։

Հյուրերը, շնորհակալություն հայտնելով Հայոց Հայրապետին ջերմ ընդունելության համար, նշեցին, որ Հայոց Եկեղեցու դարավոր ավանդույթներին ու հոգևոր ժառանգությանը հաղորդակից դառնալու ցանկությունն է իրենց առաջնորդել Հայաստան, և կիսվեցին սրբավայրեր այցելություններից ստացած իրենց տպավորություններով։

Հանդիպմանը Նորին Սրբությունը նաև պատասխանեց ուխտավորների հարցերին, որոնք վերաբերում էին հոգևոր-կրթական հաստատությունների գործունեությանը, հոգևորականների պատրաստությանը, Հայոց Եկեղեցու հոգեխնամ առաքելությանը, խորհուրդներին ու ծիսական կյանքին։

Վերջում Վեհափառ Հայրապետը հոգևորականներին մաղթեց Տիրոջ զորակցությունը նրանց հոգևոր ծառայության մեջ։

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Արդեն 9 ամիս Մասյացոտնի հոգևոր-ծխական կյանքը խաթարված է «Ուզում է համ կույս մնա, համ՝ հաճույք ստանա»․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (video) Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Սարսափ է. 20 միլիոն դրամ տվել են՝ Հայաստան աֆրիկացիներ բերելու համար․ Նարինե Դիլբարյան (video) Անսովոր կարկուտ Արթիկում․ բնակիչները մտահոգված են. Հրապարակ «Կրակեի՞ն, սպանեի՞ն». Փաշինյանը՝ Տավուշում հայտնաբերված ադրբեջանցու մասին Բագրատ Սրբազանի գործով դատավորի վերաբերյալ բամբասանք ենք լսել․ ուզում է պրծնի էս գործից ու․․․ (video) Կարծես հանձնելու նոր թեմաներ կան․․․ Փաշինյանն արդեն փորձում է ուշադրություն շեղել․ Բագրատ Սրբազան (video) Զանգվածային գրոհ Մոսկվայի և մարզի ուղղությամբ Տիրադավ Արման Սարոյանի ամբողջ խայտառակությունը․ Ռուբեն Մելիքյան (video) Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի Մնաց` Ադրբեջանի «պ*ռնիկները» մոլորված մտնեն Հայաստան. ու՞մ եք խաբում. Անաստաս Իսրայելյան (video) Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25 Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան Նիկո՛լ, բա որ մեկը մոլորվի, գա կառավարության շենք, կարմիր բերետավորներդ ի՞նչ կանեն․ Դիլբարյան (video) Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով 62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում Տրդատ Սարգսյա՛ն, ստու՛մ եք․ փաստերով ասեմ՝ ոնց եք ավիրել Վայոց Ձորը․ Արենու ավագանու անդամ (video) Պուտինը կադրային փոփոխություններ է իրականացրել ՌԴ կառավարության կազմում Սարավանի մոտ «Hyundai»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին. տուժածն անչափահաս է Գլուխս չարդուկե՛ք. կոնկրետ հարց եմ տալիս․․․ Հայկ Մամիջանյան (video) «Ռուբինյա՛ն, այ թրքամոլ, քո`բանտում նստելու ժամանակն է շա՜տ երկար լինելու»․ մանկավարժը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am