Ստեղծվել են իրավական հիմքեր Կաթողիկոսի և մյուս հոգևորականների արդարացման կամ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը կարճել է Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու հայցով հարուցված քաղաքացիական գործի վարույթը։ Դատարանը գտել է, որ վեճը ենթակա չէ քաղաքացիական դատավարության կարգով քննության, քանի որ Սարոյանի և Հայ Առաքելական Եկեղեցու միջև աշխատանքային հարաբերությունների առկայությունն ապացուցված չէ։ Սարոյանը պահանջում էր անվավեր ճանաչել Գարեգին Բ-ի՝ 2026թ. հունվարի 10-ի կարգադրությունը և վերականգնել իրեն պաշտոնում։
Երբ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը կարճում է քաղաքացիական գործի վարույթը, դադարում է գործել նաև հայցի ապահովման միջոցը, որի կատարմանը խոչընդոտելու համար հետապնդվում էին Վեհափառը և մյուս հոգևորականները:
Այսպիսով, քաղաքացիական գործի կարճումը (անկախ հետագա բողոքարկումներից) էապես թուլացնում է քրեական մեղադրանքը՝ ստեղծելով իրավական հիմքեր Ամենայն Հայոց կաթողիկոսի և մյուս հոգևորականների արդարացման կամ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար»։
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը