Ուզում են ապակայունացնե՞լ մեր երկիրը․ Փաշինյանը՝ Ռուսաստանի քայլերի մասին (video)

ԵԱՏՄ զեկույցում էլ է նշված, որ անդամ երկրներն իրավունք չունեն երկրին հեռացնելու կազմակերպությունից, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունը կասեցնելու մասին զեկույցին։

«Նման հնարավորություն կա ՀԱՊԿ-ում։ Հաշվի առնելով, որ երկրներն, ըստ էության, համընկնում են ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում, հետաքրքիր է, թե ինչո՞ւ, օրինակ, ՀԱՊԿ-ից Հայաստանին չեն հեռացնում»,-ասաց Փաշինյանը։

Նա նաև նշեց, թե կեսկատակ ռեժիմով կարող է ասել հետևյալը. «Մեր պատմության մեջ երևի առաջին անգամն է, որ մետրոպոլյան մեզ ոչ թե ձգում է դեպի ինքը, այլ մեզ անուղղակի կերպով ասում են, թե կհեռացնենք մեզնից»։

Փաշինյանի խոսքով՝ նման դեպք հայ ժողովրդի պատմության մեջ երբեք տեղի չի ունեցել, հետևաբար, սա հատկանշական է արձանագրելու համար։

«Նախորդող շրջանում Հայաստանի նկատմամբ կիրառված սահմանափակումները ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական առումով չբերեցին սպասված հետևանքների։ Դա Հայաստանում ներքաղաքական ապակայունություն հրահրելու երրորդ դեպքն է լինելու վերջին 3 տարվա ընթացքում, որովհետև տեսնում եմ, որ ՀՀ-ում էլ, ՀՀ-ից դուրս էլ կան ուժեր, որ այս աշխատանքային իրավիճակը փորձելու են օգտագործել ոչ միայն Հայաստանում քաղաքական անկայունություն հրահրելու համար»,-ասաց Փաշինյանը։

Նա նշեց, թե այս հարցում տնտեսական բաղադրիչ չկա, կա քաղաքական բաղադրիչ։

«Նպատակը Հայաստանում ներքաղաքական անկայունություն հրահրելն է և Հայաստան պետության նկատմամբ վերահսկողություն սահմանելը, դե ֆակտո և դե յուրե Հայաստանին անկախությունից զրկելը։ Համոզված եմ, որ Հայաստանի պետությունը բավարար չափով դիմակայուն է և կհաղթահարի նաև այս իրավիճակը»,-ասաց Փաշինյանը։

դիտվել է 202 անգամ
Լրահոս
Գլուխս չարդուկե՛ք. կոնկրետ հարց եմ տալիս․․․ Հայկ Մամիջանյան (video) «Ռուբինյա՛ն, այ թրքամոլ, քո`բանտում նստելու ժամանակն է շա՜տ երկար լինելու»․ մանկավարժը պոռթկաց (video) «Դե հիմա լսե՛ք ձեր ստերը․ լրագրողը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին» (video) «Ղալա՛թ եք անում»․․․ վեճ լրագրողի և Փաշինյանի միջև (video) #ՈՒՂԻՂ․ Փաշինյանը կոչ է անում․ «Հենց հիմա դեմ քվեարկեք ՔՊ-ին ու դուրս եկեք փողոց»․ Դիլբարյան (video) Ռոմանոս Պետրոսյանի հաղթանակը․ Կոտայքի մարզը հայտնվում է նրա ազդեցության «գոտում» Լրագրողը «պատին դեմ տվեց» Փաշինյանին․ «Ուղիղ ասե՛ք՝ ու՞մ եք մեղադրում» (video) Կռիվ Փաշինյանի ու լրագրողի միջև․ «Էդքան պրիմիտիվ մի՛ եղեք», «Հը՞ն․․․» (video) Ի՞նչ է բացահայտել ՔՊ-ն Եղեգիսի համայնքապետի մասին, որ հեռացրել է կուսակցությունից ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ․ թեկնածուներից մեկը կարող է հրաժարվել պայքարից Փաշինյանը պոռթկաց․ «Քյաբաբ ուտենք, Բրաբուս առնենք․․․» (video) Փաշինյանը լարվեց․ «Կրակեի՞ն, սպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը․․․» (video) Ուզում են ապակայունացնե՞լ մեր երկիրը․ Փաշինյանը՝ Ռուսաստանի քայլերի մասին (video) «Ուրացո՜ղ, ուրացո՜ղ Առու՛շ, դու Նիկոլի անլվա․․․». մանկավարժը խայտառակեց Նիկոլի Առուշին (video) Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ Ուշադի՛ր եղեք․ Փաշինյանի ծրագրերը խառնվել են․ արտառոց հայտարարություն արեց ու ժամկետ ասաց․ Սասունյան (video) Դատարանը կարճել է Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը Գառնիկ Դանիելյանի ահազանգը․Սարսափելի վիճակ Նուբարաշենի աղբավայրում. 8 միլիոն տոննա աղբ է կուտակվել (video) Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին Պլանավորված պարտություն․ օր 25 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Այսօր և վաղը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները երկար կաշխատեն Նիկոլենք խմբակային կալանավորումներ են անում․ լայքի համար թեկնածուի հորաքրոջ աղջկան դպրոցից հանում են (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am