Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Մեր նախորդ հրապարակման մեջ անդրադարձել էինք Գորիսի նախընտրական կուլիսային զարգացումներին, մասնավորապես՝ Առուշ Առուշանյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բարդ ու լարված փոխհարաբերություններին։ Նշել էինք, որ Առուշանյանը, գիտակցելով իշխող ուժի հետ ասոցացվելու պատճառով սեփական էլեկտորատի կորուստը, փորձում է քարոզարշավը կառուցել ՔՊ-ից առավելագույնս տարանջատվելու վրա՝ նախընտրական ցուցակի առաջին քառյակում չընդգրկելով քպականների և առաջին 20-յակում նրանց թիվը հասցնելով նվազագույնի։ Անդրադարձել էինք նաև նրան, որ այս ցուցադրական հեռավորությունը լարվածություն էր առաջացրել ՔՊ տեղի կառույցներում, որտեղ «օրերն էին հաշվում» մինչև ընտրությունների ավարտը։

Այս հրապարակումից հետո, սակայն, ուշագրավ իրադարձություններ են տեղի ունեցել։ ՔՊ-ն, ամենայն հավանականությամբ, ուղղակի ստիպել էր Առուշ Առուշանյանին հանդես գալ հարցազրույցով, որտեղ նրա արտահայտած մտքերն ավելի են խճճել ու խորացրել առկա ճգնաժամը։ Հրապարակային նման խոսքից ու դրսևորումներից հետո Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի քաղաքական հետագիծն ու վերջին շրջադարձերը դարձել են քաղաքական անսկզբունքայնության, դիրքորոշումների տրամագծորեն փոփոխման և արագ վերափոխման ամենացայտուն օրինակը:

Թեև նա երբեք դուրս չի եկել տեղական հեղինակության շրջանակներից, այնուամենայնիվ, ընդդիմադիր դաշտի կողմից սատարվող, անզիջում ու «պայքարող տղու» կերպարի մեջ ընկալվող դեմք էր: Դեռևս 2020-2021 թվականների ամենածանր հետպատերազմյան պայմաններում, անցնելով կալանավորումների ու քրեական հետապնդումների միջով, նա ՏԻՄ ընտրություններում կարողանում էր հաղթել օրվա իշխանություններին՝ վայելելով գորիսեցիների լուրջ աջակցությունը:

Այդ կերպարը, սակայն, հաշված ամիսների ընթացքում աստիճանաբար փոշիացվեց: Գործընթացը սկսվեց անորոշ ու երկակի հայտարարություններով, երբ նա ո՛չ հերքում, ո՛չ հաստատում էր իշխանությունների հետ սերտաճման մասին լուրերը: Այնուհետև նախկին սուր քննադատություններին փոխարինելու եկան իշխանական նախագծերն ու քայլերը գովաբանող, «համերաշխության» մասին հայտարարությունները, ինչն, ի վերջո, հանգուցալուծվեց ՔՊ-ի «թևի տակ» մտնելով և իշխանական պատմուճանը հագնելով: Սկզբունքային դիրքորոշումները ստորադասվեցին պաշտոնական դիրքի պահպանմանն ու իրավական հետապնդումներից խուսափելու հաշվարկներին:

Այդ հարցազրույցից և նման ճամբարափոխությունից հետո բազմաթիվ մարդիկ, ովքեր ժամանակին պայքարել են Առուշ Առուշանյանի համար, այսօր խորապես հիասթափված են։ Գորիսն ինքնին հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով, և համայնքի բնակչության մեծամասնությունը հակաիշխանական տրամադրություններ ունի։ Ժամանակին հենց Արցախի համար մղվող պայքարի շնորհիվ էր, որ գորիսեցիները համախմբվել էին Առուշանյանի շուրջ, իսկ այսօր նրանք չափազանց հիասթափված ու վիրավորված են, որ նա գնաց, այսպես ասած, Արցախի դահիճների հետ քաղաքական պատասխանատվություն կիսելու ճանապարհով։

Համացանցային քննարկումներում հատկապես ցավոտ են արձագանքում նրա ընտանիքի անցյալին ու հոր պայքարին: Լրագրող Սյուզի Բադոյանն իր գրառման մեջ կոշտ և ուղիղ հանդիմանությամբ դիմել էր Առուշանյանին՝ հիշեցնելով, որ հայրը տարիներ առաջ ընկերների հետ վրան էր խփել Ռոդենի արձանի մոտ և գիշերել հրապարակում՝ երկրում փոփոխություններ անելու համար, և կոչ արել առնվազն խղճալ հորն ու նրա պատիվը, այլ ոչ թե իջնել այդ մակարդակին։

Գորիսի համայնքապետի օրինակը ցույց է տալիս, թե ինչպես է հարմարվողականությունն ու սկզբունքներից հրաժարումը վայրկենական զրկում քաղաքական գործչին տարիներով վաստակած հանրային վստահությունից:

դիտվել է 315 անգամ
Լրահոս
Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ Ուշադի՛ր եղեք․ Փաշինյանի ծրագրերը խառնվել են․ արտառոց հայտարարություն արեց ու ժամկետ ասաց․ Սասունյան (video) Դատարանը կարճել է Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը Գառնիկ Դանիելյանի ահազանգը․Սարսափելի վիճակ Նուբարաշենի աղբավայրում. 8 միլիոն տոննա աղբ է կուտակվել (video) Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին Պլանավորված պարտություն․ օր 25 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Այսօր և վաղը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները երկար կաշխատեն Նիկոլենք խմբակային կալանավորումներ են անում․ լայքի համար թեկնածուի հորաքրոջ աղջկան դպրոցից հանում են (video) Թրամփը հերքել է իր առնչությունն Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին Սարավանում իրանցի վարորդը «Hyundai»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավորը 11-ամյա երեխա է Փաշինյանը կորցնում է վերջին շանսը (video) Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի, ավագանու 5 թեկնածուի նկատմամբ կիրառվել են կալանք ու տնային կալանք Հոգևորականների նշանակումն ու պաշտոնից ազատումը չեն կարող ենթարկվել դատարանների վերահսկողությանը Սաուդյան Արաբիայի օդանավակայաններից մեկի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ, 8 վիրավոր 44-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա Հայտնաբերվել է համակարգչային հափշտակության, փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող 35-ամյա տղամարդը 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար. «Հրապարակ» Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ» ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ» Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ» ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել Ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am