ԱՄՆ առաջարկ, որից հրաժարվել Հայաստանը չի կարող

«Ժամանակ» թերթը գրում է. «Հունվարի 31-ին կառավարություն էին այցելել Միացյալ Նահանգների դեսպանն ու ԱՄՆ ՄԶԳ տնօրենը, որոնք Կարեն Կարապետյանի հետ քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական գործակցության հարցեր, հայտնել բարեփոխումներին աջակցելու պատրաստակամություն: Այդպիսի այցերը ամենեւին արտառոց չեն, եւ այս տեսանկյունից տեղի ունեցածը մեծ ուշադրության արժանի չէր անշուշտ, ինչով էլ թերեւս պայմանավորվեց դրա հանդեպ սովորական վերաբերմունքը: Մյուս կողմից, սակայն, կառավարություն այցը հետաքրքիր է դիտվում մինչ այդ խորհրդարան կատարած այցերի համատեքստում, որ կատարել է ԱՄՆ դեսպանը: Նախ նա հանդիպեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, իսկ հետո հայ-ամերիկյան բարեկամության խորհրդարանական խմբին: Ահա այս համատեքստում արդեն հաջորդ այցը կառավարություն դառնում է իսկապես դիտարկման արժանի, եթե այս ամենն էլ տեղավորվում է «Կրեմլի ցուցակի» հրապարակման համատեքստում:

Բանն, անշուշտ, ցուցակը չէ, որի մասին շատ է ասվել ու խոսվել: Այստեղ խնդիրն այն է, որ գլոբալ առումով Հայաստանի համար առկա է շատ պարզ մի հարցադրում, որը, սակայն, հնչելով տեքստային կամ հռետորական մակարդակում, գործնական մակարդակում, այնուհանդերձ, շարունակում է մնալ իրական եւ համոզիչ պատասխանների սպասող՝ Հայաստանը կատարո՞ւմ է բեկում պետական քաղաքականության, պետական կառավարման էֆեկտիվության հարցում, թե՞ ոչ:

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականության առանցքային հանգրվաններում մշտապես հնչում է հարցը, թե դրանք ինչպես են ազդելու Հայաստանի վրա: Այն, որ Ռուսաստանի տնտեսությունից կախված Հայաստանի համար այդ տնտեսության ծանր վիճակը բերում է կորուստներ, անհերքելի է: Միաժամանակ, պատժամիջոցների քաղաքականություն վարող Արեւմուտքն ու դրա առաջատար Նահանգները բազմիցս, պարբերաբար հայտարարում են, որ ոչ միայն չունեն նաեւ Հայաստանին պատժելու նպատակ, այլ նաեւ պատրաստակամ են աջակցել կորուստները փոխհատուցելու հարցում: Եվ այս առումով, պատժամիջոցների հարցում հերթական հանգրվանային իրավիճակում Հայաստանում ԱՄՆ դեսպանի ինտենսիվ հանդիպումները խորհրդարանում եւ կառավարությունում հուշում են, որ ԱՄՆ-ը մի կողմից հարվածելով Հայաստանի «սնուցման» գլխավոր խողովակին, մյուս կողմից՝ Հայաստանին առաջարկում է աջակցություն ռիսկերի կառավարման եւ չեզոքացման հարցում: Ընդ որում՝ այդ ամենին զուգահեռ նախօրեին հայտնի է դարձել մեկ այլ ուշագրավ տեղեկություն այն մասին, որ մայիսի 14-ից 25-ը Հայաստանում կանցկացվի Saber Guardian 2018 հրամանատարաշտաբային զորավարժությունը, որը կազմակերպում է Միացյալ Նահանգները: Այլ կերպ ասած՝ Հայաստանին արվող առաջարկները նկատելիորեն կրում են փաթեթային շրջանակ, այսինքն՝ նաեւ անվտանգային ազդակներով, ինչը այդ առաջարկները, խոշոր իմաստով, դարձնում է այնպիսին, որոնցից հրաժարվել Հայաստանն, ըստ էության, «չի կարող»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am