Արմեն Սարգսյանը փոխեց իրավիճակը

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը արդեն հասցրել է մի քանի անգամ հայտարարել, որ համաձայն չէ տեսակետին, թե խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում նախագահական ինստիտուտը վերածվում է ըստ էության ձևական, արարողակարգային կառույցի: Սարգսյանի այս հայտարարությունն ունի առերևույթ ֆորմալ և ոչ ֆորմալ կողմեր: Առերևույթ Սարգսյանը մատնացույց է անում Սահմանադրությամբ այդ պաշտոնին վերապահված իրավասությունները, որոնք իրապես ամենևին էլ քիչ չեն և շոշափում են նույնիսկ զինված ուժերի բարձրագույն սպայակազմի նշանակման տիրույթը: Սակայն ավելի հետաքրքիր է ոչ ֆորմալ կողմը՝ հատկապես նկատի առնելով այն, որ Հայաստանում կառավարումը ավելի ոչ ֆորմալ երևույթ և գործընթաց է, ինչն էապես պայմանավորված է իշխանության ձևավորման մեխանիզմով, որտեղ նախկինում հիմնական դերը կատարում էր ուժը, այժմ՝ փողը, ինչից էլ Հայաստանում ձևավորվում է կապիտալի իշխանություն: Ըստ այդմ, իշխանական կշիռը Հայաստանում որոշվում է կապիտալի կշռով, իշխանության սահմաններն ու գծերը որոշվում են կապիտալի սահմաններով ու գծերով: Իսկ Արմեն Սարգսյանն այդ տեսանկյունից ունի բավականին մեծ «լծակներ», և ավելին՝ նա հայտարարել է, որ ամեն ինչ անելու է Հայաստան ներդրումներ ներգրավելու, ասել է թե՝ իր լծակներն ընդլայնելու համար: Խնդիրն այստեղ այն չէ, որ այդպիսով Սարգսյանը կփորձի ավելացնել իր հանրային կշիռը և ըստ այդմ՝ դարձնել այն իր պաշտպանական ամրություններից մեկը: Դա իհարկե ունի իր դերը, սակայն ներդրումների ներգրավումը Արմեն Սարգսյանի համար ունի անշուշտ այլ նպատակ՝ որքան շատ լինեն նրա ներգրաված ներդրումները, այնքան շատ կարող է լինել նրա կշիռն ու ազդեցությունը Հայաստանի համակարգային խաղում: Այստեղ է ձևավորվում Սարգսյանի նախագահական իշխանությունը. ամեն ինչ առավել քան պարզ է: Նաև դրանով է, որ Արմեն Սարգսյանն առանցքային կերպով տարբերվում է հնարավոր բոլոր մյուս թեկնածուներից, որոնց կարող էր առաջադրել Սերժ Սարգսյանը: Նրանց դեպքում նախագահական պաշտոնն իսկապես կվերածվեր արարողակարգի, ու ոչ այն պատճառով, որ ֆորմալ այդպես է, այլ որովհետև խոշոր հաշվով ցանկացած պաշտոն կախված է նաև այն զբաղեցնողից: Միևնույն ժամանակ հենց այս առումով է առաջադրումը դառնում հետաքրքիր, այն իմաստով, որ Սերժ Սարգսյանը փաստորեն չցանկացավ, որ նախագահի պաշտոնը վերածվի արարողակարգայինի: Ինչո՞ւ: Զուտ Արմեն Սարգսյանին, այսպես ասած, ներդրումներ ներգրավելու հարցում մոտիվացնելու և դրանով նաև սոցիալ-տնտեսական լարվածության մեղմացման, նաև համակարգի արտաքին լեգիտիմության լրացուցիչ կամ հավելյալ միջոց ապահովելո՞ւ համար, թե՞ առավել խորքային ու ընդգրկուն քաղաքական սխեմաների»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am