Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով
Թուրքիան կոչ է արել չեղարկել 50-ամյա ռուս կատակերգու Մաքսիմ Գալկինի հոկտեմբերի 25-ին Ստամբուլում նախատեսված համերգը։ Չեղարկման պատճառը նրա հրապարակային աջակցությունն է Իսրայելի բանակի գործողություններին Գազայի հատվածում, ըստ թուրքական «Դոգրուհաբեր» պարբերականի։
Պարբերականի համաձայն՝ տեղի ակտիվիստներին գրավել է Գալկինի 2024 թվականի հունիսի 8-ի գրառումը, որում նա գովաբանել է Նուսայրաթ շրջանում Իսրայելի ռազմական գործողությունը, որի ընթացքում ազատ են արձակվել չորս պատանդներ։
«Դոգրուհաբեր»-ի համաձայն՝ արտիստը զոհված իսրայելցի զինվոր Արնոն Զմորան անվանել է հերոս և հպարտություն է հայտնել Իսրայելի գործողություններով։ Ավելին, պարբերականը պնդում է, որ Գալկինը կասկածի տակ է դրել Գազայի հատվածում սննդի պակասի մասին հաղորդագրությունները և Համասի կողմից հրապարակված զոհերի թվի իրականությունը։
Հետևաբար, թուրք ակտիվիստները դեմ են արտահայտվել Ստամբուլում կայանալիք համերգին։ Նրանք արդեն դիմումներ են ուղարկել Թուրքիայի Ներքին գործերի նախարարությանը, Մշակույթի նախարարությանը և քաղաքային իշխանություններին՝ պահանջելով չեղարկել շոուն։ Այս մասին գրում է NEWS.am STYLE-ը։
