Hayasa Metals–ի նախագահը՝ Հայաստանում ներդրումների մասին (video)
«Mining Armenia» ֆորումում Հայաստանում երկու երկրաբանահետախուզական լիցենզիա ունեցող օտարերկրյա ներդրողն անդրադարձել է ոլորտի օրենսդրական և բյուրոկրատական խնդիրներին։
Նրա խոսքով՝ Հայաստանն ունի հանքարդյունաբերության զարգացման մեծ ներուժ, որակյալ ենթակառուցվածքներ և ընդհանուր առմամբ բարենպաստ օրենսդրական դաշտ, սակայն թույլտվությունների տրամադրման գործընթացը չափազանց երկար է։
Ներդրողը նշել է, որ առաջին լիցենզիան ստանալու համար պահանջվել է երկու տարի, իսկ երկրորդի դեպքում՝ շուրջ մեկ տարի, մինչդեռ այլ երկրներում այդ գործընթացը կարող է տևել ընդամենը շաբաթներ կամ ամիսներ։
Նա առաջարկել է երկարաձգել հետախուզական լիցենզիաների գործողության ժամկետները, պարզեցնել ֆինանսական պահանջները և թվայնացնել թույլտվությունների տրամադրման գործընթացը։
«Հայաստանում այս տեսանկյունից բյուրոկրատիան շատ է, և ակնհայտ է, որ Հայաստանը պետք է դա բարելավի, որովհետև հիմա յուրաքանչյուր դոլարի համար պայքար է գնում հանքարդյունաբերության ոլորտում»,– ընդգծել է ներդրողը։
