Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացում անկլավների ու էքսկլավների թեման վերջին շրջանում կրկին հայտնվել է հանրային ուշադրության կենտրոնում, ինչն ուղեկցվում է իշխանությունների դիրքորոշումների և հռետորաբանության նկատելի ու հաշվարկված տրանսֆորմացիայով: Այս ամենը սկսվեց նրանից, որ մինչ այս իշխանությունների կողմից Օվերտոնի պատուհանի սկզբունքով հանրային խոսույթ էին նետվում Տիգրանաշենի ադրբեջանական անվանումը՝ «Քյարքին», և կասկածելի պնդումներ, թե դա ադրբեջանական տարածք է՝ այդպիսով հող նախապատրաստելով դրա հետագա հանձնման համար:

Սակայն ծավալվեց բավականին լուրջ հանրային դիսկուրս, արձանագրվեցին տարբեր նախաձեռնություններ ու գործողություններ, և ակնհայտ դարձավ, որ այս ամենը կարող է քաղաքական ռումբի էֆեկտ ստանալ, ու Տիգրանաշենի հանձնումը Երևանի կենտրոնում կարող էր բերել անկանխատեսելի ու լուրջ ցնցումների:

Հետևաբար, չափազանց մեծ է հավանականությունը, որ այս վտանգավոր ռիսկը ճիշտ գնահատելով՝ իշխանությունները ստիպված եղան փոխել տակտիկան և Ադրբեջանի հետ գնալ բանակցելու փոխանակման թեմայով (մասնավորապես՝ հայկական կողմից Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արծվաշենի հետ հնարավոր փոխանակման համատեքստում), որպեսզի հանրության աչքին բացահայտ չստացվի, թե իրենք պարզապես միակողմանի հանձնել են Տիգրանաշենը:

Այս համատեքստում կատարվել է բավականին խորքային մասնագիտական աշխատանք։ Մասնավորապես, «ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը, անդրադառնալով այս հարցին, հանգամանորեն ներկայացրել է իրավական և պատմական անհերքելի փաստերը. «Տիգրանաշենը երբևիցե որևէ միջպետական փաստաթղթով չի փոխանցվել Ադրբեջանին։ Դա Հայաստանի Հանրապետության տարածքն է, կամ եղել է Հայաստանի խորհրդային ստալիստական հանրապետության տարածք, որը պարզապես եղել է Նախիջևանի հարևան վարչական ենթակայության ներքո, բայց իրավական կերպով, իրավականորեն երբևիցե չի փոխանցվել Ադրբեջանին»: Փորձագիտական վերլուծությունները ցույց են տալիս, որ խորհրդային տարիների պաշտոնական քարտեզներում սահմանազատման արդյունքում որևէ անկլավ ընդհանրապես չի գոյացել: Ինչպես նշում է Ավետիք Չալաբյանը, այս տարածքում հետագայում արդեն հետագա քարտեզների վրա, օրինակ՝ 1957 թվականին հրապարակված քարտեզի վրա առաջացել է անկլավ. «Հիմա տրամաբանական հարց է առաջանում՝ եթե այստեղ առաջացել է անկլավ, ապա ի՞նչ միջպետական կամ միջհանրապետական ակտով է այս տարածքը փոխանցվել Ադրբեջանին»: Չնայած այն հանգամանքին, որ մասնագետները տարիներ շարունակ աշխատել են այս թեմայի վրա, և Հայաստանի բոլոր քարտեզագրերն ու պատկան մասնագետները չեն կարողացել գտնել որևէ աղբյուր, որով այս տարածքը իրավաբանորեն փոխանցված լիներ Ադրբեջանին, անվտանգային սպառնալիքները շարունակում են մնալ կրիտիկական: Տիգրանաշենի և հարակից տարածքների հնարավոր զիջումն ուղղակիորեն հարվածում է Հայաստանի պաշտպանական ողնաշարին։ Ինչպես բնութագրում է Ավետիք Չալաբյանը. «Դա մեր պաշտպանական բնագծի ամբողջական խախտում է։ Մեր պաշտպանական բնագիծը՝ Զանգակատնից մինչև Երասխ, մոտ 30-40 կիլոմետր, մեր պաշտպանական կարևորագույն բնագիծն է, որը այս ամբողջ ընթացքում երբևիցե Ադրբեջանը չի կարողացել խախտել, որովհետև մենք միշտ եղել ենք գերիշխող դիրքերում»: Նա հստակ զգուշացնում է, որ եթե իշխանությունները հանկարծակի զիջեն Տիգրանաշենը, ապա Ադրբեջանը միանգամից հայտնվելու է հայկական պաշտպանական գծերի թիկունքում, ինչը հնարավորություն կտա հակառակորդին կտրել Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից և ռազմական հարձակում իրականացնել ոչ թե առաջնային պաշտպանված դիրքերի վրա, այլ արդեն հայկական ռազմավարական տարածքի խորքից:

Այս ամենի ֆոնին Նիկոլ Փաշինյանն այժմ արդեն հայտարարում է, թե սահմանի այս ու այն կողմում անկլավներ ու էքսկլավներ չպետք է լինեն, այսինքն՝ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իրականացնեն համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում: Այս միտումը վերահաստատել է նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ շեշտելով. «Այսինքն, եթե Հայաստանի ճանաչված 29743 քառակուսի կիլոմետրից որևէ բան պետք է փոխանցվի այլ պետության և որևէ բան ստացվի, գիտեք` սա համաժողովրդական քվեարկություն ենթադրող հարց է, և այդպես էլ կլինի, սրանից հնարավոր չէ խուսափել»: Նրա խոսքով, հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել տարածքների փոխանակումը կամ սահմանին համարժեք տարածքների տրամադրումը: Այսպիսով, համակարգված մասնագիտական աշխատանքի և հանրային կոշտ ու միասնական դիմադրության շնորհիվ իշխանությունները ստիպված են եղել հետքայլ անել միակողմանի հանձնման կործանարար օրակարգից՝ անցնելով հնարավոր տարածքային փոխանակման և համաժողովրդական քվեարկության հարթություն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 162 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am