Mining Armenia Forum. ESG ռիսկերի գնահատման կարևորությանը` բանախոսների ուշադրության կենտրոնում
«Mining Armenia» ֆորումում Ամերիաբանկի ներկայացուցիչն անդրադարձել է հանքարդյունաբերական ծրագրերի ֆինանսավորման ժամանակ բնապահպանական, սոցիալական և կառավարման (ESG) ռիսկերի գնահատման կարևորությանը։
Նրա խոսքով՝ հանքարդյունաբերությունը դասվում է բարձր ռիսկային ոլորտների շարքին, ուստի վարկ տրամադրելուց առաջ բանկը գնահատում է բնապահպանական թույլտվությունների, ազդեցության գնահատման և օրենսդրական պահանջների կատարումը։
Միաժամանակ վերահսկողությունը շարունակվում է նաև ֆինանսավորումից հետո՝ ներառելով աշխատողների առողջությունն ու անվտանգությունը, կենսաբազմազանության պահպանումը և հանքերի փակման ու տարածքների վերականգնման աշխատանքները։
Բանկի ներկայացուցիչը շեշտել է, որ բնապահպանական խախտումները կամ համայնքների բողոքները կարող են հանգեցնել արտադրական գործընթացների դադարեցման, ծրագրերի ուշացման և ֆինանսական կորուստների՝ անմիջականորեն ազդելով ներդրողների ու վարկատուների որոշումների վրա։
