Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 15-ի նիստում ՀՀ կառավարության ընդունած որոշումը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը հանրության գերակա շահ ճանաչելու մասին, դուրս է գալիս սովորական տնտեսական կամ իրավական կարգավորման շրջանակներից: Գործադիրը, հղում անելով ռազմավարական ենթակառուցվածքների անվտանգությանն ու քաղաքացիների՝ անխափան ծառայություններ ստանալու սահմանադրական իրավունքին, փաստացի մեկնարկեց խոշորագույն մասնավոր ակտիվի վերաբաշխման նոր փուլ:

Մինչ պաշտոնական հիմնավորումները փաթեթավորվում են անվտանգային բարձրագոչ լոզունգներով, իրականում տեղի ունեցողը ստեղծում է իրավական ու քաղաքական վտանգավոր նախադեպ: Հայաստանյան իրավակիրառ պրակտիկայում «հանրային գերակա շահ» հասկացությունը մշտապես ծառայել է որոշակի անշարժ գույքի կամ տարածքների օտարման համար՝ պետական կամ համայնքային նշանակության ծրագրեր իրականացնելու նպատակով: Ամբողջական բաժնետիրական ընկերության, այն էլ երկրի խոշորագույն գործատուներից ու հարկատուներից մեկի 100 % բաժնետոմսերն այս գործիքակազմով վերցնելը ոչ միայն հարցականի տակ է դնում սեփականության անձեռնմխելիության սահմանադրական սկզբունքը, այլև ուղիղ ազդակ է հղում բիզնես միջավայրին:

Այս գործընթացը խորքային հարված է հասցնում երկրի ներդրումային գրավչությանը: Ցանկացած խոշոր կապիտալ, լինի տեղական թե արտասահմանյան, առաջնորդվում է կանխատեսելիության և իրավական պաշտպանվածության կանոններով: Երբ պետական ապարատը ցանկացած պահի կարող է վարչական լծակներով դադարեցնել լիցենզիան, իսկ հետո «գերակա շահի» մեխանիզմով սեփականազրկել ընկերությունը, շուկայում ձևավորվում է անվստահության այնպիսի մթնոլորտ, որի հետևանքները տարիներով հնարավոր չի լինի հաղթահարել:

Խնդրի մյուս կողմը միջազգային իրավական ու ֆինանսական ռիսկերն են: Միջազգային արբիտրաժային դատարաններում նմանօրինակ գործընթացները տարիներ են տևում և, որպես կանոն, պետությունների համար ավարտվում են հսկայական ֆինանսական կորուստներով: Արդյունքում՝ քաղաքական որոշումների կայացման պահին առաջնորդվող կարճաժամկետ շահերը հետագայում կարող են ծանրագույն ֆինանսական բեռ դառնալ պետական բյուջեի և հարկատուների համար:

Ակնհայտ է, որ կառավարությունն այս քայլով ոչ թե էներգետիկ անվտանգությունն է ապահովում, այլ սեփական քաղաքական կամակորություններն է սպասարկում՝ երկրի տնտեսությունը կանգնեցնելով աղետի առջև։ Սեփականության իրավունքն ու օրենքի գերակայությունը ոտնահարող, ներդրումային միջավայրը հողին հավասարեցնող այս ավանտյուրայի ամբողջ ծանրությունն ի վերջո ընկնելու է հենց քաղաքացիների ու պետական բյուջեի ուսերին, իսկ իշխանության անպատասխանատու որոշումների ֆինանսական ու քաղաքական հաշիվը ստիպված են լինելու վճարել բոլորը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 250 անգամ
Լրահոս
Ողորմելի վիճակ Փաշինյանի ինքնիշխանը․ 15 րոպե Ռուսաստանին՝ գազի խողովակները հանելու Առաջիկա զարգացումները, իշխանության անասելի քաղաքական ռեպրեuիաների պայմաններում, պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով Հարությունյան Փարիզի փողոցներ են դուրս բերվել ժանդարմերիայի զրաhամեքենաները զանգվածային ցույցերից առաջ Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին ՌԴ ԶՈւ-ն hարվածել է ուկրաինական ԶՈւ-ի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան բավարար աջակցություն չի ստանում ԱՄՆ-ից Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Հորմուզում երկու գերլցանավ պայթել են ականների վրա ՌԴ զինուժը հարվածներ Է հասցրել Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին. ՊՆ Երևանում բախվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել է Հերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե Թանդիլյան Անի Ավետիսյանը չի ապաքինվում, նոր առողջական խնդիրներ է ձեռք բերել Հայտնի են Իրանի նախագահի և Պուտինի սպասվող հանդիպման քննարկման թեմաները ԵՊՀ դասախոսները հայց են ներկայացրել ընդդեմ համալսարանի ղեկավարության Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամ Ընտրություններից 1 օր առաջ Մարտունիում բերման են ենթարկել համայնքի ղեկավարի թեկնածուին Առու՛շ, իրար հետ կռվե՛լ եք, կոնկրետ հարցիս պատասխանը տուր․ Աշոտ Անդրեասյան (video) «Փաշինյա՛ն, դե արա այդ քայլը․․․ դու լա՛վ գիտես՝ ինչ է քեզ այդ պահին սպասվելու»․ Արշակ Սարգսյան (video) «Ազատ Արշակյան, պոչդ խուզել ես, ընկել մեջտեղ»․ Էդիկ Անդրեասյան (video) Փաշինյա՛ն, քեզ ԵԱՏՄ-ից չեն հանելու, այլ մի տեղից «դուրս են շպրտելու»․ Վահե Մովսիսյան (video) #ՀԻՄԱ․ Փաշինյանը լուրջ խնդիրների առաջ է․ վերջին ու կոնկրետ պահանջներն են դրել դիմացը (video) ԱՄՆ ուժերը Հորմուզի նեղուցից հեռացել են 600-700 կիլոմետր. Իրանի ԻՀՊԿ ռազմածովային ուժեր Մալխաս Ամոյանն առաջին հաղթանակը տոնեց աշխարհի առաջնությունում «Վեր ընկի տե՛ղդ․ Մոսկվայից Փաշինյանին ասել են՝ կորոշես, կգաս»․ Էդիկ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am