«Ամբողջ գիշեր չեմ քնել. Ամուսինս աչքիս առաջ էր… Այդ տվյալները հայտարարողին ո՞վ է տվել փաստեր». անհայտ կորած ազատամարտիկի կին

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախյան պատերազմի վետերանների միության Արցախի մասնաճյուղի նախագահ Ռոման Բալայանը օրերս լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարեց` հստակ տվյալներ կան, որ Արցախյան պատերազմի տարիներին ռազմագերի ընկած շատ հայորդիներ ողջ են, գտնվում են ադրբեջանական բանտերում, սակայն հակառակորդը չի ցանկանում նրանց վերադարձնել հայկական կողմին. «Հարյուր տոկոսով ողջ մնացածներից մեկը Ռաֆայել Բալայանն է՝ Հադրութի շրջանի Հարթաշեն գյուղից, նա այժմ մոտավորապես 50 տարեկան է, ադրբեջանական բանտում է 1992 թվականից»,- մեկ անձի մասին ինֆորմացիա տրամադրեց Բալայանը:

«Փաստ» թերթի հետ զրույցում` գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ, անհայտ կորած ազատամարտիկ Յուրի Առուստամյանի կինը` Զարինե Հակոբյանը նշեց, որ նման հայտարարությունները մեծագույն ցավ են պատճառում հարազատին սպասող ընտանիքներին: «Ամբողջ գիշեր չեմ քնել: Ամուսինս աչքիս առաջ էր: Ես չեմ հասկանում պարզապես, թե այդ տվյալները հայտարարողին ո՞վ է տվել փաստեր: Որևէ մեկը անգամ մոտավոր տվյալներ հրապարակելու իրավունք չունի: Մոտավոր տվյալներն էլ այնքանով են պարզ, որ յուրաքանչյուր անհայտ կորածի ընտանիք դիմել է միջազգային Կարմիր խաչին կամ այլ կազմակերպությունների և ներկայացրել ամուսնու կամ որդու տվյալները: Եթե կոնկրետ տվյալ կա, թող ներկայացվի, որ մենք հասկանանք, թե հարցին ինչպիսի մոտեցում կարող է տրվել»,– նշեց անհայտ կորած ազատամարտիկի կինը: Զարինե Հակոբյանը ընդգծում է. «Ես Յուրայի մասին անցյալով երբեք չեմ խոսել, սպասում եմ նրան ու հավատում եմ, որ մի օր կգա: Իմ հավատը փոխանցվել է զավակներիս ու թոռներիս: Յուրան վերջին օրը ասաց` սպասիր, գալու եմ, ու ես հավատում եմ նրան: Արդեն 25 տարի սպասում եմ, բայց այս հայտարարությունը խորությամբ ցնցեց ինձ»: Նշենք, որ 1994 թվականի հունվարի 5–ին դասակի հրամանատար, լեյտենանտ Յուրի Առուստամյանը գումարտակի զինակից ընկերների հետ հրաման ստացավ՝ մասնակցելու հարավարևելյան սահմանագոտում (Հորադիզ կայարան) ծավալված թեժ մարտական գործողություններին: Հերոսաբար պայքարեց մինչև վերջին փամփուշտը՝ շրջափակման մեջ հայտնվելով: Հունվարի 7–ից հետո նրա մասին ոչ ոք ոչինչ չի լսել: Զարինե Հակոբյանը որոշեց շարունակել ամուսնու պայքարը: Նա աշխատանքի անցավ ՀՀ պաշտպանության նախարարությունում: «Ո՞վ ասես եթեր է դուրս գալիս, ինչո՞ւ չի համակարգվում այս դաշտը:Ո՞վ է թույլ տվել այդ մարդուն նման պրովոկացիոն հայտարարություն անել: Ռաֆայել Բալայան անունով ռազմագերի չկա, մենք հատ–հատ գիտենք բոլոր ռազմագերիներին: Այս մարդը անգամ անձի տվյալն է սխալ ներկայացրել: Իրականում խոսքը Ռաֆայել Բաղդասարյանի մասին է»,–մանրամասնեց Զարինե Հակոբյանը:
Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամը կոչ է անում նման ինֆորմացիան հրապարակային դարձնելուց առաջ խորհրդակցել տարիներ շարունակ այդ հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամների հետ»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am