Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին
Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին։ Այս մասին հայտնում են Կաթողիկոսությունից։
Լևոն XIV-ին ուղղված նամակով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը շուտափույթ ապաքինում է մաղթել՝ ողջունելով Պապի հաջող վիրահատությունը։
Հայրապետը հայտնել է նաև, որ աղոթում է, որ Աստված կատարյալ առողջություն պարգևի Պապին և նա շարունակի իր հովվապետական առաքելությունը։
