Թուրքիայի հերթական կեղծարարությունը.Վիդեո խաղերից վերցված տեսանյութերը ներկայացվում է որպես լրատվություն/տեսանյութ/

Ամերիկայի Ձայն Թուրքական Haberturk հեռուստաընկերությունը օգտագործել է հայտնի «Պատվոմեդալ» վիդեո խաղի հատվածները որպես Սիրիայում իրականացվող ռազմական գործողությունների ապացույց: Հունվարի 24-ին թուրքական Haberturk հեռուստաընկերությունը հեռարձակեց մի տեսանյութ՝ ներկայացնելով այն որպես Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ իրականացվող Թուրքիայի զինված ուժերի հատուկ գործողությունների ապացույց: Փորձագետներն ու սոցիալական ցանցերի օգտատերերը, ինչևե, արագորեն նկատեցին, որ հրապարակված տեսնայութը իրականում վերցված էր «Պատվո մեդալ» հայտնի վիդեո խաղից, որտեղ գործողությունները տեղի են ունենում Աֆղանստանում: Թուրքիան, սակայն, միակ պետությունը չէ, որը վիդեո խաղերից վերցված տեսանյութերը ներկայացնում է որպես արժանահավատ լրատվություն և իրականություն: Polygraph.info-ի փոխանցմամբ՝ 2017 թվականի նոյեմբերին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել էր այդ նույն տեսանյութը, որի նպատակն էր ապացուցել, որ Սիրիայում ԱՄՆ-ը աջակցում է «Իսլամական պետությանը»: Հիշեցնենք, որ այս տարվա հունվար ամսին Թուրքիան սկսեց ռազմական գործողություններ իրականացնել հյուսիային Սիրիայի Աֆրին շրջանում, որը շարունակում է գտնվել ԱՄՆ-ի աջակցությունը վայելող Սիրիայի «Քրդական ժողովրդավարական միություն» կուսակցությանվեր ահսկողություն ներքո, որի ռազմական թևը համարվող «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորումը կարևոր դեր ունեցավ 2017 թվականի հոկտեմբերին Դաեշի դե ֆակտո մայրաքաղաք համարվող Ռաքքայի ազատագրման գործողությունների ընթացքում: 2016 թվականի փետրվարին «Պատվո մեդալ» հայտնի վիդեո խաղի հատվածները որպես իրական մարտական գործողություններ պատկերող տեսանյութ հեռարձակել էր նաև Իրանի պետական հեռուստաընկերությունը՝ ներկայացնելով այն որպես Հեզբոլլահի դիպուկահարի կողմից Դաեշ-ի ահաբեկչի սպանության տեսանյութ: Նույն կադրերը հայտնվել էին նաև Սաուդյան Արաբիայի և միջազգային այլ լրատվամիջոցներում: 2010 թվականին թողարկված՝ հայտնի «Պատվո մեդալ» վիդեո խաղի համակարգչային գրաֆիկան կատարելագործվում է տարեց տարի և կեղծ լրատվություն տարածող ընկերությունների կողմից, անխուսափելիորեն, շարունակում է տարածվել համացանցում որպես հավաստի լրատվություն:

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am