Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ

Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում, հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Ծաղկաձոր համայնքի՝ 2014 թվականի փետրվարի 13-ի աճուրդն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու և, գույքը բնեղենով վերադարձնելու անհնարինությամբ պայմանավորված, գույքի իրական արժեքը հատուցելու պահանջներով։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում 2024 թվականի օգոստոսի 9-ին նախաձեռնված քրեական վարույթով պարզվել էր, որ Ծաղկաձոր համայնքի նախկին ղեկավարը, հանդիսանալով համայնքի սեփականություն համարվող հողամասերի օտարման աճուրդային հանձնաժողովի նախագահ և աճուրդների կազմակերպիչ, սահմանված կարգի խախտմամբ՝ ձևական աճուրդների միջոցով, ընդհանուր 17 միլիոն 791 հազար դրամով օտարել էր համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը։

Հողամասերից մեկը վերաբերել է Ծաղկաձորի Տանձաղբյուր փողոցի 18/2 հասցեում գտնվող՝ 0,2 հա մակերեսով հատուկ պահպանվող հողամասին, որն աճուրդի միջոցով վաճառվել է 9 միլիոն 48 հազար դրամով այն դեպքում, երբ, ըստ փորձագիտական եզրակացության՝ 2014 թվականի փետրվարի 13-ի դրությամբ հողամասի արժեքը կազմել է 18 միլիոն 692 հազար դրամ։

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հոկտեմբերի 6-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը. վճռով անվավեր է ճանաչվել 0,2 հա մակերեսով հողամասի աճուրդը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ գույքը հետագայում օտարվել է երրորդ անձի, իսկ հայցը ներկայացնելու դրությամբ հողամասը ծանրաբեռնված է եղել շինությամբ, դատարանը պարտավորեցրել է աճուրդի արդյունքում հաղթող ճանաչված անձին Ծաղկաձոր համայնքին վճարել 9 միլիոն 644 հազար դրամ:

դիտվել է 76 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ «Պուտինը Փաշինյանի համար դաշտ է բացում․ լուրջ խոսակցություն է սպասվում»․ Հայկ Այվազյան (video) Երևանում ևս 2 փողոց կանվանափոխվի Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին «ԱՊՀ-ում Նիկոլն ամենամեծ ապտակն է ստացել» (video) ՀՀ կառավարական ինքնաթիռը 5 ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք» «Դուք սու՛ս մնացեք, ձեզ եմ ասում՝ դուք ինչի՞ Եռաբլուր չեք գնում»․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ-ականներին (video) ՊՆ-ն հաստատեց՝ վիրավոր զինվոր ունենք Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ Թաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել է ՇՏԱՊ․ Զինծառայող է վիրավորում ստացել․ Սուրեն Պապիկյա՛ն, ո՞վ է զինվորի ուսին կրակել․ Կյուրեղյան (video) ԱՆ-ն պահանջում է պատասխանատվության ենթարկել դատավորին՝ Արշակ Սրբազանի գործով ինքնաբացարկի համար Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվեց Հայաստանը հարվածներ է ստանալու և՛ Ռուսաստանից, և՛ Արևմուտքից, եթե․․․ քաղաքագետ (video) Զինծառայող է վիրավորվել Էրդողանի և Ալիևի մեջ մեծ կռիվ է սկսվել․ քաղաքագետ (video) Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանն անհապաղ կուղղի այս սխալը․ Էրդողանի գլխավոր խորհրդական #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ Փաշինյանը մեծ փողեր է դուրս գրում․ Արմենուհի Կյուրեղյանը՝ փաստերով (video) Կատարի էմիրը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները Գազայում հավասարազոր են «ցեղասպանության» Գոռոցներ Երևանի քաղաքապետարանում․ «Դուք փող ուտող եք, թալանողնե՛ր»․ Պեդրո Զարուկյան (video) Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Եկող տարի Զելենսկին վռնդվելու է. ի՞նչ կլինի Նիկոլի հետ... Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am