Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանը անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակմանը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի փոխնախագահ, հայ ժողովրդի լավ բարեկամ Յանիս Մանյատիսի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, այդ թվում Եվրոպական խորհրդարանի սոցիալ դեմոկրատական քաղաքական խմբի և ՀՅ Դաշնակցության միջև ավելի քան տասը տարվա բարձր մակարդակի հարաբերությունների խորացման ուղղությամբ հետագա աշխատանքները։

Հաշվի առնելով պարոն Մանյատիսի կուսակցական պատկանելիությունը և Եվրոպական խորհրդարանում հունական PASOK կուսակցության պատգամավորական խմբի ղեկավարի հանգամանքը՝ կողմերը մտքեր են փոխանակել նաև ՀՅ Դաշնակցության և PASOK-ի միջև հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում ներկայացվել է ՀՅ Դաշնակցության մոտեցումները Հայաստանի Հանրապետության ներքաղաքական ընթացիկ զարգացումների և արտաքին մարտահրավերների վերաբերյալ։

Մասնավոր անդրադարձ է կատարվել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման, Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության և առհասարակ արցախահայության հիմնարար իրավունքների, այդ թվում վերադարձի իրավունքի պաշտպանության հարցերին։ Սաղաթելյանը շնորհակալություն է հայտնել այս հարցերի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի, սոցիալ դեմոկրատական քաղաքական խմբի դիրքորոշումների, և անձնապես պարոն Մանյատիսի ներդրած ջանքերի համար։

13.10.26
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի
Հանրային կապերի գրասենյակ

դիտվել է 147 անգամ
Լրահոս
Երևանում ևս 2 փողոց կանվանափոխվի Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին «ԱՊՀ-ում Նիկոլն ամենամեծ ապտակն է ստացել» (video) ՀՀ կառավարական ինքնաթիռը 5 ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք» «Դուք սու՛ս մնացեք, ձեզ եմ ասում՝ դուք ինչի՞ Եռաբլուր չեք գնում»․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ-ականներին (video) ՊՆ-ն հաստատեց՝ վիրավոր զինվոր ունենք Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ Թաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել է ՇՏԱՊ․ Զինծառայող է վիրավորում ստացել․ Սուրեն Պապիկյա՛ն, ո՞վ է զինվորի ուսին կրակել․ Կյուրեղյան (video) ԱՆ-ն պահանջում է պատասխանատվության ենթարկել դատավորին՝ Արշակ Սրբազանի գործով ինքնաբացարկի համար Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվեց Հայաստանը հարվածներ է ստանալու և՛ Ռուսաստանից, և՛ Արևմուտքից, եթե․․․ քաղաքագետ (video) Զինծառայող է վիրավորվել Էրդողանի և Ալիևի մեջ մեծ կռիվ է սկսվել․ քաղաքագետ (video) Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանն անհապաղ կուղղի այս սխալը․ Էրդողանի գլխավոր խորհրդական #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ Փաշինյանը մեծ փողեր է դուրս գրում․ Արմենուհի Կյուրեղյանը՝ փաստերով (video) Կատարի էմիրը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները Գազայում հավասարազոր են «ցեղասպանության» Գոռոցներ Երևանի քաղաքապետարանում․ «Դուք փող ուտող եք, թալանողնե՛ր»․ Պեդրո Զարուկյան (video) Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Եկող տարի Զելենսկին վռնդվելու է. ի՞նչ կլինի Նիկոլի հետ... Երվանդ Բոզոյան (video) Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am