Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալանքի տակ․ հայտարարություն

ԲՀԿ-ն հայտարարություն է տարածել․ «Առաջիկա օրերին սկսվելու է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված կեղծ և շինծու գործի դատաքննությունը։ Օտարերկրյա երկու քաղաքացիների ցուցմունքների հիման վրա այսօր կալանքի տակ է գտնվում Գագիկ Ծառուկյանը, որն իր ողջ կյանքի ընթացքում Հայաստանում արարել է, կառուցել, բարիք ստեղծել և մեծ ներդրում ունեցել բարեգործական ավանդույթների ձևավորման ու զարգացման գործում։

Բոլորի համար արդեն պարզ է, որ այս քրեական գործում իրական տուժողը հենց Գագիկ Ծառուկյանն է, և հենց նրա նկատմամբ է խարդախություն կատարվել։ Սակայն հայկական արդարադատությունը, ցավոք, ունի իր առանձնահատկությունները։

Ամեն ինչ սկսվեց Ծառուկյանի և նրա մերձավորների հասցեին հնչեցված սպառնալիքներից ու անձնական վիրավորանքներից, շարունակվեց կալանքով և կեղծ մեղադրանքի առաջադրմամբ։ Որպես հետևանք՝ անհավանական աճպարարությամբ Ծառուկյանը տուժողից վերածվեց մեղադրյալի։

Առանց որևէ պատճառաբանության՝ դադարեցվեց Ծառուկյանին պատկանող բազմաթիվ ձեռնարկությունների բնականոն աշխատանքը, հազարավոր մարդիկ մնացին անգործ և առանց ապրուստի միջոցների։

Վստահ ենք՝ արդարությունն ի վերջո հաղթելո՛ւ է։ Վստահ ենք նաև, որ Գագիկ Ծառուկյանը դեռ շատ կարևոր ու նշանակալի անելիքներ ունի մեր երկրի և ժողովրդի համար։

Այսօր նույնիսկ ԵԽԽՎ-ն է ընդունում, որ Ծառուկյանի ղեկավարած քաղաքական ուժի նկատմամբ անհերքելի անարդարություն է տեղի ունեցել, և Հայաստանում կիրառվել է ընտրողական արդարադատություն։ Որևէ բանական մարդու համար այլևս կասկած չկա, որ գործ ունենք բացահայտ քաղաքական հետապնդման հետ, ինչը նույնիսկ չեն փորձում քողարկել։

Չկա որևէ իրավական հիմնավորում կամ տրամաբանական պատճառ, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալանքի տակ։

Մենք կոչ ենք անում դատարանին՝ չմտնե՛լ իրավական նիհիլիզմի վտանգավոր տրամաբանության մեջ։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն աներկբայորեն իր առաջնորդի կողքի՛ն է։ Մեր պայքարը հանուն արդարության մեկ րոպե անգամ կանգ չի՛ առնելու, քանի դեռ Գագիկ Ծառուկյանն անազատության մեջ է, և նրա իրավունքները վերականգնված չեն։

Ազատությո՛ւն Գագիկ Ծառուկյանին։

Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին։

Ազատությո՛ւն Բաքվում պահվող մեր հայրենակիցներին»։

դիտվել է 107 անգամ
Լրահոս
Թրամփը հայտարարել է, որ կցանկանար ԱՄՆ նախագահի պաշտոնում մնալ երրորդ ժամկետով #ՈՒՂԻՂ․ Էրդողանի փեսան դուրս է եկել Ալիևի դեմ․ Երվանդ Բոզոյան (video) «Իսրայելի համար Թուրքիան է սպառնալիք, ոչ թե Իրանը»․ Իսրայելցի գեներալ Լարված իրավիճակ․ «Սերոբի՛կ, էսքան անեծքի տակից ո՞նց ես դուրս գալու» (video) 2 հատ քարի համար դուք խայտառակ եղաք․ առևտրական (video) Էդքան ինքնավստահ եք, մինչև հասնում եք դատարանի դահլիճ․ փաստաբանը Շինարարների փողոցում (video) «Մեզ էլ են սպանելու»․ քաղաքացին բղավում է (video) «Սիրտը կկանգնի, մի՛ արեք»․ ոստիկանները քաշքշելով տանում են քաղաքացուն (video) Ինչպես սև բերետավորը հարձակվեց քաղաքացու վրա (video) Թրամփը համոզված է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության կգան հակամարտության կարգավորման շուրջ Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ Հայաստանում «ազատությունն ու արդարադատությունը» պետք է դառնա բոլոր առողջ ուժերի միավորող օրակարգ Դեմքդ «աբիժնիկի» դեմք ա․ քաղաքացին՝ Աջափնյակի թաղապետին (video) Վրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Ի՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը․ Տիգրան Դումիկյան Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանը կասկածվում է կեղծ պայմանագրեր կազմելու և գումար հափշտակելու մեջ Այս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ով Սահմանադրական դատարանը նոր նախագահ կընտրի Ձեռդ, արա՛, կեթաս քո Ավինյան Տիկոյի հետ ըտենց կխոսաս. Մեսրոպ Մանուկյանը՝ թաղապետին (video) Երևանի ավագանին ընդունեց աշխատավարձերի բարձրացման նախագիծը «Ստի տուն ու տեղը», «Հեսա կթքե՛մ վրեդ»․ կռիվ Մեսրոպ Մանուկյանի ու թաղապետի միջև (video) Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը Դատավորների պատասխանատվությունը քաղաքական հետապնդումների և անարդար դատավճիռների համար. քաղաքագետ Հաստատվել է 2026 թվականի հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցը Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալանքի տակ․ հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am