Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի քաղաքական դաշտում արտախորհրդարանական ուժերի վարքագիծն ու դերակատարումը վաղուց դուրս են եկել դասական ընդդիմադիր տրամաբանությունից՝ վերածվելով իշխող համակարգի կայունությանն ու վերարտադրությանը նպաստող առանցքային գործոնի: Ընտրությունների փուլում հանրությանը այլընտրանք խոստացող, սակայն արդյունքում ընդդիմադիր ու դժգոհ ընտրազանգվածի ձայները պառակտող ու փոշիացնող այս միավորները քվեարկության ավարտից անմիջապես հետո, ըստ էության, անհետանում են քարտեզից՝ որպես քաղաքական գործոն:

2026 թվականի խորհրդարանական ընտրությունների թվային պատկերը լավագույնս է բացահայտում ձայների փոշիացման այս քաղաքական մեխանիզմը: Ընտրություններին մասնակցած 18 քաղաքական միավորից խորհրդարան չանցած ուժերին բաժին է ընկել ավելի քան 230 հազար քվե։ Սա ահռելի քաղաքական ռեսուրս է, որը, չանցնելով անցողիկ շեմերը, ըստ ընտրական մեխանիզմների, փաստացի «նվիրաբերվեց» առաջատար իշխող ուժին՝ դյուրացնելով Նիկոլ Փաշինյանի իշխանության ամրապնդումն ու վերարտադրությունը:

Այս ընդհանուր պատկերում առանձնահատուկ ու բացառիկ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) դեպքը (58287 ձայն, 3,98%): Ի տարբերություն մյուս արտախորհրդարանական միավորների, ԲՀԿ-ի պարագայում առկա է քաղաքական բոլորովին այլ իրողություն. կուսակցությունն իրականում ունեցավ բավարար ընտրական աջակցություն և հաղթահարեց խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ շեմը, սակայն իշխանությունների իրականացրած բիրտ քաղաքական միջամտության արդյունքում ԲՀԿ-ի ձայները պարզապես գողացվեցին:

Գործող իշխանությունն ամեն գնով կանխեց ԲՀԿ-ի մուտքը Ազգային ժողով, քանի որ վերջինիս առկայությունը խորհրդարանում էականորեն կխախտեր իշխանական մեծամասնության հարմարավետությունը:

Մինչդեռ մյուս արտախորհրդարանական ուժերը լրիվ այլ առաքելություն ունեին: Այդ օրինաչափության առանցքային դերակատարներից են Գուրգեն Սիմոնյանի գլխավորած «Հայաստանի Շնորհապետական» կուսակցությունը (30642 ձայն, 2,09 %) և Արման Թաթոյանի առաջնորդած «Միասնության թևեր» կուսակցությունը (33537 ձայն, 2,29%): Սահմանված օրենսդրական մեխանիզմներով՝ որոշակի շեմեր հաղթահարած սույն քաղաքական միավորները պետական բյուջեից ստանում են պատկառելի ֆինանսավորում: Նրանց դեպքում այդ պետական ֆինանսավորման առկայությունը փաստացի ապահովում է կուսակցական ապարատների գոյությունը: Հարկատուների հաշվին գոյացող այս միջոցները տրամադրվում են ոչ թե պարզապես գոյություն պահպանելու, այլ ակտիվ քաղաքական-հանրային աշխատանք ծավալելու, իշխանություններին հակակշռելու և քաղաքացիների շահերը պաշտպանելու համար: Փոխարենը, սակայն, ստացվել է մի իրավիճակ, երբ բյուջեից ֆինանսական հոսքերը կանոնավոր «կաթում են», իսկ այդ ուժերն ու նրանց առաջնորդները հայտնվել են խոր «լուսանցքում»՝ ցուցաբերելով բացարձակ անգործություն:

Այս շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը (15808 ձայն, 1,08 %): Ընտրություններում տանելով զգալի քանակությամբ ձայներ՝ Արամ Զ. Սարգսյանը թե՛ նախընտրական շրջանում, թե՛ ընտրություններից հետո, թե՛ այժմ դրսևորում է իշխանության «սազանդարի» վարքագիծ: Նա դարձել է այն եզակի քաղաքական գործիչներից, որն ուղղակիորեն կամ վատ քողարկված արդարացնում է իշխանական ձախողումները, ընդհուպ՝ Շաքիի վերջին տագնապալի դեպքերում Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորի հանցավոր վարքագիծն ու քայլերը թեթևացնելու կամ շեղելու փորձերը:

Ուշագրավ է նաև մյուս արտախորհրդարանական միավորների վարքագիծն ու ճակատագիրը: Օրինակ՝ «Քոչարի» կուսակցությունը (1986 ձայն, 0,13%), հավաքելով աննշան ու ցածր տոկոս, ընտրարշավի ընթացքում ծավալեց ակնհայտ ամոթալի գործունեություն. փոխանակ իշխանափոխության իրական օրակարգ ձևավորելու, այն զբաղված էր իշխանության համար ոչ ցանկալի քաղաքական միավորների դեմ ատելություն գեներացնելով ու անպատասխանատու հայտարարություններ տարածելով, ինչը ևս աշխատեց իշխող թիմի օգտին:

Մյուս կողմից՝ ցավալի պատկեր արձանագրվեց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) դեպքում (3143 ձայն, 0,21%): ՀԱԿ-ը, թեև չհավաքեց նշանակալի ձայներ, իրականում ներկայացավ որպես ամենահասուն քաղաքական միավորներից մեկը. գեներացրեց հիանալի ու բովանդակային կոնտենտ, վարեց բարձր մակարդակի քարոզարշավ և փայլուն հանդես եկավ դեբատներում: Սակայն այդ հսկայական ու որակյալ քաղաքական աշխատանքը փաստացի փոշիացավ և մսխվեց առանձին մասնակցության պատճառով. այնինչ որևէ լուրջ ու լայն քաղաքական բլոկի կազմում մասնակցելու դեպքում այս ռեսուրսը կարող էր ունենալ անհամեմատ ավելի մեծ էֆեկտ և կարող էր էականորեն փոխել ընդհանուր քաղաքական հաշվեկշիռը:

Վերոնշյալ ընդհանուր լռությունն ու լուսանցքային կարգավիճակը առավել ակնառու են դառնում երկրում տեղի ունեցող խորքային ճգնաժամերի ու անվտանգային լուրջ սպառնալիքների ֆոնին: Երբ սահմանային ու անվտանգային անմխիթար վիճակը հարվածում է խաղաղ բնակիչների տներին, կամ երբ երկրում ընթանում են աննախադեպ թանկացումներ, հարկային բեռի ավելացում ու սոցիալական անկում, այս քաղաքական ուժերից որևէ մեկի ծպտունը դուրս չի գալիս: Չկան քաղաքական բողոքի ակցիաներ, չկան իրավիճակի գնահատականներ, չկան այլընտրանքային լուծումների առաջարկներ:

Այս վարքագիծը հանգեցնում է միանշանակ եզրահանգման. այդ քաղաքական ուժերի բուն նպատակն ընդդիմադիր դաշտում «ձայների փոշիացումն» էր և Փաշինյանի իշխանության վերարտադրությանն աջակցելը, ինչի դիմաց այսօր նրանք վայելում են հարկատուների հաշվին ապահովված հարմարավետ անգործությունը:

դիտվել է 293 անգամ
Լրահոս
Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանը կասկածվում է կեղծ պայմանագրեր կազմելու և գումար հափշտակելու մեջ Այս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ով Սահմանադրական դատարանը նոր նախագահ կընտրի Ձեռդ, արա՛, կեթաս քո Ավինյան Տիկոյի հետ ըտենց կխոսաս. Մեսրոպ Մանուկյանը՝ թաղապետին (video) Երևանի ավագանին ընդունեց աշխատավարձերի բարձրացման նախագիծը «Ստի տուն ու տեղը», «Հեսա կթքե՛մ վրեդ»․ կռիվ Մեսրոպ Մանուկյանի ու թաղապետի միջև (video) Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը Դատավորների պատասխանատվությունը քաղաքական հետապնդումների և անարդար դատավճիռների համար. քաղաքագետ Հաստատվել է 2026 թվականի հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցը Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալանքի տակ․ հայտարարություն Լարված վիճակ Շինարարների փողոցում․․․ «Ավինյա՛նը էս թուղթը ստորագրել է, ո՞նց եք ասում՝ սխալ ենք եղել» (video) «Չե՛նք թողնելու՝ մեր խանութները քանդեն, 500 ընտանիքի սոված ու անգործ են ուզում թողնել»․ լարված վիճակ (video) Սրանցից ամեն ինչ սպասելի է՝ մարդկանց վրա էս խանութները կքանդեն․․․ առևտրական (video) Qatar Airways-ը և Etihad-ը դադարեցրել են չվերթերը Սաուդյան Արաբիայի մի շարք քաղաքներ Թուրքիան ևս 5 տարի կշարունակի ներկրել իրանական գազ Ինչպես առևտրականը փաստերով տեղը դրեց նիկոլական թաղապետին․․․ (video) #ՈՒՂԻՂ․ Սարսափելի․ «Նիկոլն ասում է՝ խաղաղություն եք ուզում, ինքնшսպшն եղեք»․ Տիգրան Չոբանյան (video) Գրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին. Դանիելյան Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները. «Հրապարակ» 36 ժամ ջուր չի լինի Լույս չի լինի «Քանի՞ զոհ է պետք Սուրեն Պապիկյանին՝ հրաժարական տալու համար» (video) Ադրբեջանցու կողմից հարձակման ենթարկված Անի Ավետիսյանը բացահայտեց համակարգային ձախողման հանգամանքը Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am