Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող ՔՊ վարչության վերջին նիստում բոլորը շատ լարված են եղել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Հայկ Սարգսյանի շուրջ ստեղծված իրավիճակը պայմանավորված է եղել ոչ միայն նրա հրապարակային հայտարարություններով, այլև «Tête-à-tête» հաղորդման ընթացքում հնչեցրած ձևակերպումներով և իշխանության ներսում դրանց ընկալմամբ։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ փակ նիստի ընթացքում Հայկ Սարգսյանին բավականին կոնկրետ հարցեր են ուղղվել։ Մասնավորապես, նրան հարցրել են, թե ինչու է «Tête-à-tête» հաղորդման շրջանակներում խնդիրների մասին խոսելիս առանձնացրել Նիկոլ Փաշինյանի հետ կապ ունեցող անձանց՝ փոխարենը հարցը ներկայացնելու բացառապես որպես համակարգային խնդիր։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քննարկումների առանցքում եղել են Վահե Ղալումյանի, Հայկ Ղալումյանի և Հակոբ Սիմիդյանի անունները։

ՔՊ-ականների մոտ դժգոհություն է առաջացրել այն հանգամանքը, որ Սարգսյանը հրապարակային խոսքում շեշտել է Ղալումյանների և Նիկոլ Փաշինյանի միջև առկա, քավոր-սանիկական կապերը, ինչպես նաև Հակոբ Սիմիդյանի՝ վարչապետի հետ ունեցած սանիկական կապի հանգամանքը։

Սարգսյանի խոսքում այդ կապերի հիշատակումն իշխանական շրջանակներում ընկալվել է որպես ակնարկ, թե որոշ պաշտոնյաներ իրենց անձնական կապերի շնորհիվ կարողանում են լուծել հարցեր: Հենց այս շեշտադրումն է, դարձել ներքին դժգոհության պատճառներից մեկը։

Իշխանության ներսում, ըստ մեր աղբյուրների, Սարգսյանին հարցրել են՝ ինչո՞ւ է նա խոսում ընդդիմադիրներին բնորոշ խոսույթով, եթե խնդիրներ է ունեցել հենց իշխանության ներսում։ Նրան, ըստ էության, հարց է տրվել՝ եթե մտահոգություններ կային, ինչո՞ւ դրանք չի ներկայացրել համապատասխան շրջանակներում, այլ բարձրաձայնել է հրապարակային հաղորդման ընթացքում՝ առանձնացնելով վարչապետի հետ կապ ունեցող անձանց անունները։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Հայկ Սարգսյանը նույնաբովանդակ հարցերի պատասխաններում պնդել է, որ իր նպատակը ոչ թե իշխանության դեմ հանդես գալն է եղել, այլ խնդիրները բարձրաձայնելը և դրանք Նիկոլ Փաշինյանին հասցնելը։ Սարգսյանի դիրքորոշումը, ըստ աղբյուրների, այն է եղել, որ ինքը փորձել է ուշադրություն հրավիրել այն երևույթի վրա, երբ առանձին պաշտոնյաներ, իր գնահատմամբ, իրենց կապերի միջոցով հարցեր են լուծում Փաշինյանի անվան տակ։

Այսինքն՝ Սարգսյանը, ըստ մեր աղբյուրների փոխանցած տեղեկությունների, իր խոսքը ներկայացրել է որպես խնդրի բարձրաձայնման փորձ, մինչդեռ կուսակցության ներսում այն ընկալվել է որպես իշխանության ներկայացուցիչների հասցեին ուղղված հրապարակային քննադատություն։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայկ Սարգսյանը երկու անգամ հրավիրվել է ՔՊ վերահսկող հանձնաժողով, ապա՝ մեկ անգամ կուսակցության վարչություն։ Այդ հանդիպումների ընթացքում, նրան նույն տրամաբանությամբ հարցեր են ուղղվել՝ կապված նրա՝ հրապարակային արտահայտվելու ձևի հետ։

Փաստացի, Հայկ Սարգսյանն այն անձն է, որն իր խոսքի ազատության համար պատժվեց: Փաշինյանն ու ՔՊ վարչության 19 անդամները իրենց կուսակցին հեռացրին՝ ճշմարտության բացահայտման համար: Ու սա լրագրողի իշխանության օրոք՝ կոռուպցիայի դեմ պայքարի վեհ գաղափարներով իշխանություն ձևավորած ուժի կողմից»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 304 անգամ
Լրահոս
36 ժամ ջուր չի լինի «Քանի՞ զոհ է պետք Սուրեն Պապիկյանին՝ հրաժարական տալու համար» (video) Ադրբեջանցու կողմից հարձակման ենթարկված Անի Ավետիսյանը բացահայտեց համակարգային ձախողման հանգամանքը Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. «Փաստ» Ռուսական «Յանդեքսի» աշխատանքի խափանումը բացահայտեց Հայաստանի տրանսպորտային համակարգի խոցելիությունը Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի․ «Հրապարակ» Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ» «Քասթինգ» եկեղեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ» Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ» Շոու` տիրադավների մասնակցությամբ․ «Հրապարակ» Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am