Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը գրում է. «Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի

«Այն պատմությունը, որն այսօր ստեղծում է ՀՀ քաղաքացին, դրանով է առանձնահատուկ։ Այն նախկինում երբեք տեղի չի ունեցել և թերևս առաջին անգամ է, որ մենք պատմություն ստեղծող ենք և ոչ թե վերարտադրող»,- այսօր հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Առաջին հայացքից սա կարող է թվալ պատմափիլիսոփայական դատողություն։ Սակայն իրականում գործ ունենք ոչ միայն վիճահարույց, հակագիտական թեզի, այլև շատ ավելի վտանգավոր քաղաքական ենթատեքստի հետ։

Փաշինյանն, ըստ էության, փորձում է վերաիմաստավորել մեր ժողովրդի պատմական անցյալը՝ այն հարմարեցնելով սեփական իշխանության քաղաքական օրակարգին։

Ի՞նչ է նշանակում՝ հայ ժողովուրդը նախկինում պատմություն ստեղծող չի եղել, այլ ընդամենը վերարտադրել է այն։

Եթե հետևենք Փաշինյանի այս տրամաբանությանը, ապա ստացվում է, որ 1988 թվականի արցախյան շարժումը, Հայաստանի անկախության վերականգնումը, Երրորդ հանրապետության ստեղծումը և Արցախյան առաջին պատերազմում մեր հաղթանակը հայ ժողովրդի պատմաստեղծ գործունեության արդյունք չեն եղել։

Այդ դեպքում ո՞վ է կերտել մեր նորագույն պատմությունը՝ օտարնե՞րը, իսկ հայ ժողովուրդը պարզապես իրականացրե՞լ է ուրիշների մշակած սցենարը։

Փաշինյանի ձևակերպումը, անկախ նրա սուբյեկտիվ մտադրություններից, վտանգավոր ընդհանրություններ ունի ադրբեջանա-թուրքական քարոզչության այն թեզերի հետ, որոնցով տասնամյակներ շարունակ փորձ է արվել կասկածի տակ դնել արցախյան շարժման ինքնուրույն բնույթը, հայկական պետականության կայացման պատմական օրինաչափությունն ու մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Այլ կերպ ասած՝ Փաշինյանը, կամա թե ակամա, վերարտադրում է մեր հակառակորդների համար շահեկան պատմաքաղաքական մեկնաբանություններ՝ միաժամանակ զբաղվելով Երրորդ հանրապետության պատմական հիմքերի ապալեգիտիմացմամբ։

Այս ամենի հիմքում քաղաքական պատասխանատվությունից խուսափելու միանգամայն որոշակի տրամաբանություն է։ Փաշինյանին անհրաժեշտ է պատմական նոր մեկնակետ, որից առաջ եղած ամեն ինչ հնարավոր կլինի ներկայացնել որպես սխալների, պատրանքների կամ արտաքին ազդեցությունների հետևանք, իսկ սեփական իշխանության քաղաքականությունը՝ որպես այդ ամենից ազատագրվելու պատմական առաքելություն։

Այս տրամաբանության մեջ Արցախյան հաղթանակը դառնում է անցյալի «պատրանք», իսկ Արցախի կորուստը՝ նոր իրականության հետ հաշտվելու անխուսափելի գին։ Այսպիսով, քաղաքական աղետը փորձ է արվում ներկայացնել որպես պատմական անհրաժեշտություն, իսկ դրա համար պատասխանատվությունը՝ փոխարինել պատմական առաքելության մասին պրիմիտիվ դատողություններով։

Հենց այս համատեքստում պետք է դիտարկել Փաշինյանի կողմից «պատմական Հայաստանի» և «իրական Հայաստանի» հետևողական հակադրումը։

Նա փորձում է արժեզրկել հայկական պետականության նախորդ շրջանի քաղաքական և պատմական ժառանգությունը՝ սեփական իշխանությունը ներկայացնելով որպես որակապես նոր պատմության սկզբնավորում։

Պետականության շարունակականության գաղափարը փոխարինվում է իշխանության բացառիկության գաղափարով։

Խոսելով «պատմություն ստեղծող» քաղաքացու մասին՝ Փաշինյանն, ըստ էության, պատմություն ստեղծողի բացառիկ առաքելությունը վերապահում է հենց իրեն։ Ստացվում է, որ մինչև Փաշինյանը հայ ժողովուրդը հիմնականում «վերարտադրել» է պատմությունը, իսկ նրա իշխանության օրոք վերջապես դարձել է պատմության ինքնուրույն սուբյեկտ։ Դժվար է պատկերացնել սեփական քաղաքական դերի ավելի հավակնոտ, միաժամանակ՝ ամբարտավան մեկնաբանություն։

Հայ ժողովուրդը պատմություն է ստեղծել իր ձևավորման ակունքներից: Այդ պատմության մեջ եղել են նաև ողբերգություններ, պարտություններ ու ճակատագրական սխալներ։ Բայց դրանց գոյությունը չի կարող չեղարկել մեր ժողովրդի պատմաստեղծ դերը կամ արդարացնել նախորդ սերունդների ձեռքբերումների արժեզրկումը։

Քաղաքական առաջնորդի պատասխանատվությունն այն է, որ կարողանա պահպանել պետականության պատմական շարունակականությունը՝ շտկելով անցյալի սխալները, այլ ոչ թե սեփական ձախողումները բացատրի անցյալի մերժմամբ։ Փաշինյանը, սակայն, ընտրել է այլ ճանապարհ։ Նրա քաղաքական խոսույթում աստիճանաբար ձևավորվում է մի պատկեր, որտեղ նախկինում ամեն ինչ սխալ էր, իսկ ներկան՝ անկախ իր աղետալի հետևանքներից, ներկայացվում է որպես պատմական առաջընթաց։

Այս կերպ փորձ է արվում հանրային քննարկման առանցքից դուրս մղել շատ ավելի առարկայական հարցեր․ ինչո՞ւ կորցրինք Արցախը, ինչո՞ւ փլուզվեց Հայաստանի անվտանգության համակարգը՝ առանց կենսունակ այլընտրանքի ձևավորման, և ինչո՞ւ է Հայաստանը հայտնվել տարածաշրջանային ուժերի շահերի բախման կիզակետում՝ դրանից բխող ռիսկերով։

Այս հարցերին պատասխանելու փոխարեն Փաշինյանն առաջարկում է «նոր պատմություն» ստեղծելու գաղափարը։ Բայց պատմական նոր էջի մասին հայտարարությունը չի կարող փոխարինել քաղաքական հաշվետվողականությանը, պատասխանատվությանը։

Պետության համար վտանգավոր է այն իրավիճակը, երբ գործող իշխանությունը սեփական քաղաքական կենսագրությունը փորձում է նույնացնել ժողովրդի պատմության հետ։ Հայաստանի պատմությունը չի սկսվել Նիկոլ Փաշինյանից և չի ավարտվելու նրա իշխանությամբ։

Փաշինյանի իշխանության պատմական գնահատականը պայմանավորվելու է ոչ թե «պատմություն ստեղծելու» մասին հռչակագրերով, այլ կոնկրետ արդյունքներով՝ Արցախի կորստով, Հայաստանի անվտանգային միջավայրի արմատական վատթարացմամբ և պետականության առջև ծառացած նոր մարտահրավերներով։

Փաշինյանը փորձում է վերաշարադրել պատմությունը, բայց չի կարող այդ ճանապարհով վերացնել սեփական քաղաքական պատասխանատվությունը։ Պատմությունը ստեղծում են ժողովուրդները, իսկ քաղաքական գործիչները պատասխանատվություն են կրում այդ պատմության մեջ իրենց կայացրած որոշումների համար։ Եվ հենց այդ պատասխանատվությունից էլ Փաշինյանը փորձում է խուսափել՝ պատմության վերանայումը ներկայացնելով որպես պատմաստեղծ առաքելություն»:

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video) «Դրա վերջն էլ է գալու, հերի՛ք ա»․ հայ կինը կոնկրետ հարցեր դրեց Լևոն Քոչարյանի առաջ (video) Ընդդիմադիր գործիչներին ծիծաղելի հիմնավորումներով կալանավորելը մեր երկրում օրինաչափություն է դարձել Ինչպես Աննա Գրիգորյանը հեգնեց Վիլեն Գաբրիելյանին (video) 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել «Ալե՛ն, լավ լսիր՝ Քննչականի մոտ հերթ ես կանգնելու՝ գործ տալու համար»․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am