Հոկտեմբերի 7-ին և 8-ին ավտովթարներ են տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։35-ի սահմաններում Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ 43-ամյա Ռոբերտ Կ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով ընկել է վերանորոգվող կամրջի վրա արված փոսի մեջ, իսկ հոկտեմբերի 8-ին, ժամը 03։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Վահան Խ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով ընկել է նույն փոսի մեջ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարների հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի, Բակուր Սարիբեկյանի և վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն դասակի պարեկներ Աշոտ Գևորգյանը, Կարեն Հովհաննիսյանը, Արամ Խաչատրյանը և Տարոն Ղազարյանը:Վթարների փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը