«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունվարի 27-ին Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել էր ԱԺ նախկինպատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի` 33-ամյա Գոռ Առաքելյանի դին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրավապահներն այս օրերին ստուգում են Գոռ Առաքելյանի ընկերների շրջանակը, որոնց հետ նա այդ օրը եղել է հյուրանոցում: Արդեն նրանցից մի քանիսին հրավիրել են հարցաքննության: Ինչպես պնդում են մեր աղբյուրները, նրա հետ այդ օրը խնջույքի համար հյուրանոց եկած անձինք, տեսնելով, լսելով Գոռի դժգոհությունները, հասկացել են, որ ինքնազգացողությունը վատանում է, շտապօգնություն են կանչել: Բայց բժիշկները Գոռ Առաքելյանին գտել են արդեն գետնին ընկած՝ անշարժացած: Շտապօգնության բժիշկները արձանագրել են, որ տղայի դեմքը մի փոքր ձեւափոխված է եղել. բերանը` ծռված, աչքերը՝ ուռած:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը