Թրամփի «կրեմլյան ցուցակն» ու Հայաստանի խնդիրը. «սա դեռ ամենավատը չէ»

«168 ժամ» թերթը գրում է. «ԱՄՆ ֆինանսների նախարարը հրապարակել է աղմկահարույց «կրեմլյան ցուցակը»։ Ցուցակում ընդգրկված են Ռուսաստանի գրեթե բոլոր գործարարներն ու քաղաքական գործիչները, այդ թվում` ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ու գործարար Սերգեյ Գալիցկին։ Ցուցակում ներառված որոշ անձանց նկատմամբ արդեն իսկ գործում են պատժամիջոցներ։ Ցուցակում ընդհանուր առմամբ ընդգրկվել են 114 քաղաքական գործիչ և 96 գործարար։ Ցանկում ներառված է նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի անունը։ «Բավականին ուշ, սակայն ամերիկյան էլիտան, նախորդ էլիտաները հասկացել են, որ Պուտինի հայտարարած հիբրիդային պատերազմի ձեռնոցն ընդունելուն այլընտրանք չկա: Որքան էին ռուս ընդդիմադիրները դիմում Արևմուտքին` չաջակցել Ռուսաստանում հզորացող պուտինյան ռեժիմին, չհզորացնել այն: Ինչո՞ւ մահացավ Նեմցովը, ինչե՞ր է հաղթահարում այսօր Նավալնին և ուրիշները, ի՞նչ էին նրանք տարիներ շարունակ ասում Արևմուտքին, այդ թվում՝ ես: Տարիներ անց, միայն այսօր ԱՄՆ-ը պատերազմ է հայտարարել այն ռեժիմին, որը, այդ թվում, ինքն է զարգացրել և այդ պատերազմում ամեն բան անելու է հաղթելու համար: Բայց հարցն այն է, որ հաղթելու համար ամերիկյան լծակները չափազանց շատ ու բազմազան են, ու ամերիկյան կողմը դա կարող է անել առանց Ռուսաստանի հետ ռազմական բախումների: Առաջին դեպքն է, երբ ՌԴ նախագահը, ինչպես սովորական հանցագործ, հայտնվում է նման ցուցակում: Բայց սա ամենավատը չէ, ինչ պատահել է և պատահելու է Թրամփի վարչակազմի օրոք»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել ռուս ընդդիմադիր գործիչ Անդրեյ Պիոնտկովսկին: Ըստ նրա՝ եղել է ամերիկյան ազգային ռազմավարությունը, օգոստոսի 2-ի որոշումը, որում ինդիվիդուալ պատժամիջոցներ են սահմանված, որոնց արդյունքում Պուտինի շրջապատի ակտիվներն ամբողջությամբ կսառեցվեն»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am